Նախօրեին Տավուշի մարզի Պտղավան համայնքում 75-ամյա կինն ինքնասպանություն է գործել:
Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանն ասել է, որ քաղաքացին միայնակ է ապրել և չի շփվել բնակիչների հետ:
«Միայնակ կին էր, ամուսինը մահացել էր, իսկ երեխաները համայնքում չեն ապրում: Չշփվող կին էր: Ինքնասպանություն է գործել իր տան նկուղում, պարանով կախվել էր: Որևէ գրություն չէր հայտնաբերվել »,- ասել է համայնքապետը:
Վերջինիս խոսքով՝ քանի որ հարևանների հետ էլ շփումների մեջ չի եղել ոչ միայն հիմա, այլ նաև նախկինում, իրեն անհանգստացնող խնդիրների մասին չի խոսել. կինն առողջական խնդիրներ է ունեցել