Շուրջ 25 ծրագիր ենք ներկայացրել կառավարությանը և դրանով չենք սահմանափակվելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մարզպետ Նալբանդյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ աշխատանքը հեշտ է համարում. «Աշխատող մարդու համար որևէ մեկի հետ աշխատելը դժվար չ է»:
Հարցին՝ ճի՞շտն են լուրերն այն մասին, որ մարզպետը թույլ չի տալիս Վանաձորի քաղաքապետին ինքնուրույն աշխատել, մարզպետը նշեց. «Ոչ միայն Վանաձորի քաղաքապետը, մեր բոլոր համայնքների ղեկավարները ազատ են իրենց գործունեության մեջ: Աշխատանքը արվում է քննարկումներով և իրականացվում բարձր մակարդակով»
Լոռու մարզպետը կողմ է համայնքների խոշորացմանը և այդ հարցում վտանգներ չի տեսնում. «Աշխարհի զարգացած երկրներում տարիներ շարունակ այդ պրոցեսի մեջ են, և դա շատ արդյունավետ է»: