Երեկ՝ հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:56-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավաման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող նախկին ժամացույցի գործարանում:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Պարզվել է, որ այրվում է այնտեղ գործող կահույքի արտադրամասի մի մասը՝ հիմնականում փայտե կառուցատարեր,աշխատանքի գործիքներ, որոնք և հրշեջ-փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում արագորեն մարել է, քանի որ տարածվելու իրական վտանգ կար: