Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Պաղեստինը ժամանակավորապես դադարեցնում է բոլոր կապերն Իսրայելի հետ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հեռացվել մետաղորսիչները Տաճարի լեռան տարածքից, որը հանդիսանում է սրբավայր ինչպես հրեաների, այնպես էլ մուսուլմանների համար։ Այս մասին այտնում է Haaretz-ը։
Նա նաև կոչ է արել ՀԱՄԱՍ-ին օգտվել պաղեստինցիների ազգային հաշտեցման համար այդ հնարավորությունից։
Պաղեստինի առաջնորդը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Երուսաղեմում և Արևմտյան ափում բռնության հետևանքով երեք պաղեստինցիներ են սպանվել։
Աբասը հավելել է, որ բանակցել է Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Մարոկկոյի ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց պահանջել Իսրայելից դադարեցնել ընթացիկ գործողությունները Տաճարի լեռան վրա։
Պաղեստինի առաջնորդը նաև կոչ է արել Իսրայելին ազատ արձակել բոլոր պաղեստինցի բանտարկյալներին և նշել, որ իրենք կստեղծեն բռնության վերջին բռնման հետևանքով բոլոր տուժածների բուժման մասին օրինագիծ։