Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա Սարա Սանդերսը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան՝ հաղորդակցության հարցերով նորանշանակ տնօրեն Էնթոնի Սկարամուչին։
«Սարան կդառնա մամուլի քարտուղար», -ասել է Սկարամուչին լրագրողներին՝ շնորհավորանք ուղղելով Սարային։
Մինչ նոր պաշտոնում նշանակվելը, Սանդերսը եղել է հրաժարական տված մամուլի քարտուղար Շոն Սփայսերի տեղակալը։ New York Times-ի փոխանցմամբ՝ Սփայսերի հեռանալու պատճառը եղել է Սկարամուչիի նշանակման հարցում անհամաձայնությունը։