Գերմանական հակահետախուզությունը տեղեկություն ունի Գերմանիայի տարածքում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ակտիվացման մասին: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի սահմանադրության պաշտպանության հարցերով դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը, գրում ria.ru-ն՝ վկայակոչելով գերմանական ԶԼՄ-ներին:
«Մենք տեղեկություններ ունենք այստեղ՝ Գերմանիայում թուրքական համայնքի նկատմամբ Թուրքիայի կառավարության ազդեցության մասին»,- ասել է Մաասենը:
Նրա խոսքով՝ փորձ է արվում «վախեցնել թուրքական ծագմամբ բնակչությանը», որը չի աջակցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: