Այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ պրոֆեսորը դանակահարվել է հուլիսի 17-ին՝ իր աշխատասենյակում՝ այցելուներից մեկի կողմից։ Երկու օրը կյանքի ու մահվան կռիվ տալով այս գիշեր հիվանդանոցում գրանցվեց նրա կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի հատկանիշներով, որը հուլիսի 20-ին ընդունվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ։