Thursday, 28 03 2024
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով

Թե ինչպես ՀՀԿ «նոր ոգին» որոշեց պետության հաշվին զարգացնել «գազավիկ-մաքսային» ընկերոջ բիզնեսը

Կառավարության երեկվա նիստում պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ընկերությունը ներմուծման մաքսատուրքից ազատման և ԱԱՀ հարկի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելու արտոնություն է ստացել:
Գործադիրը որոշել է ընկերությանը թույլատրել այս տարվա հուլիսի 21-ից մինչև մյուս տարվա հուլիսի 31-ը ներմուծել ապրանքներ՝ ԱԱՀ հարկի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելով։ Ըստ նախագծի՝ ընկերությունը Իտալիայից ներմուծելու է 11 անուն սարքավորում, որոնք նախատեսում է օգտագործել Արարատի մարզի Երասխ համայնքում կառուցվող ինտենսիվ այգիներում։ Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ներմուծվող 88 անուն տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ընկերությունը, բացի Երասխ համայնքում կառուցվող ինտենսիվ այգիներից, Հրազդան քաղաքում նաև կառուցում է լոլիկի ջերմոցային տնտեսություն։

Փաստորեն` ՊԵԿ-ի նախագահի որդիներին պատկանող ընկերությունն ազատվում է մաքսատուրքի վճարից և երեք տարով հետաձգում ԱԱՀ-ի արժեքի վճարը։

Դատելով Վարդան Հարությունյանի որդիների գրեթե պատանեկան տարիքից` աներկբա է, որ այս բիզնեսը պատկանում է հենց Վարդան Հարությունյանին, ով հետևել է հայկական օլիգարխիայի ավանդույթներին և «թղթերով» ամեն բան կարգավորել է, այսինքն` բիզնեսը դուրս է գրել որդիների անուններով: Բայց այս հանգամանքն էական չէ, որովհետև եթե նույնիսկ ընկերության փաստացի տերերը Վարդան Հարությունյանի մատղաշ որդիներն են, ակնհայտ է, որ Հարությունյանն ունի կոնկրետ բիզնես շահեր և չի կարող զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը: Նրա գործունեությունն այդ պաշտոնում ունի կոռուպցիոն ռիսկեր, որոնք արդեն դրսևորվել են կառավարության երեկվա որոշմամբ, ինչը ժողովրդավարական երկրներում աննախադեպ սկանդալի և քրեական հետապնդման առիթ կդառնար:

Սակայն խնդիրն ավելի խորքային և ընդգրկուն է ու չի սահմանափակվում միայն Վարդան Հարությունյանի անձով` չնայած վերջինիս հանգամանքն էական է, որովհետև Կարեն Կարապետյանը, ըստ էության, փորձում է նոր օլիգարխիա ստեղծել` իր «աջ ձեռքի» ադմինիստրատիվ լծակները, բիզնես հնարավորություններն օգտագործելով:

Սա է «նոր ոգու» ամբողջ տրամաբանությունը, փիլիսոփայությունը: «Նոր ոգի» հաղորդվում է ոչ թե երկրին, կառավարմանը, բարեփոխումներին, այլ քրեաօլիգարխիկ համակարգին, որի «կնքահայրը» Սերժ Սարգսյանն է, և որին ինտեգրում են Կարեն Կարապետյանին` իր «գազավիկ» ու մաքսային ընկերներով:

2018-ին ի՞նչ քաղաքական բանավեճ կարող է լինել Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջև: Իհարկե` ոչ մի, որովհետև քաղաքական դիսկուրսը բնորոշ է քաղաքական համակարգերին, իսկ քրեա-օլիգարխիկ համակարգերում կարող է լինել մի փոքր «բազար» փայերի, ազդեցության ոլորտների, փողերի, մենաշնորհային քվոտաների շուրջ:

Այս համատեքստում` նույնիսկ 2018-ի ֆորմալ իշխանության հարցը կորցնում է իր ակտուալությունը, որովհետև իրական իշխանությունը, որ ավելի ամրապնդվեց 2017-ի խորհրդարանական ընտրություններով, հեռանալու մտադրություն չունի: Այս առումով` միանգամայն ճիշտ է Սերժ Սարգսյանը, երբ չի կարևորում ապագա վարչապետի անձը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում