Կանադացի կատարող Ջասթին Բիբերի մուտքը Չինաստան արգելվել է: Variety պարբերականը հայտնում է, որ 23-ամյա երգչին չեն թողնի երկիր մտնել խուլիգանի իմիջի պատճառով:
Պեկինի մշակույթի քաղաքային բյուրոն հայտնել է, որ չնայած Բիբերը տաղանդավոր է, սակայն բազմիցս վատ պահվածք է դրսևորել և խնդիրներ է ունեցել օրենքի հետ թմրանյութերի և ալկոհոլի պատճառով:
Նշվում է, որ ուղղվելու դեպքում նա կկարողանա ավելի ուշ Չինաստան այցելել:
Այս տարի նա խոշոր հյուրախաղեր է ծրագրել ասիական մի շարք երկրներում։