Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սերժ Սարգսյանը «Լույս»-ի կրթաթոշակառուներին հորդորում է սեփական հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները աշխարհի տարբեր վայրերից Հայաստան են ժամանել՝ համագործակցելու եւ միասին աշխատելու հիմնադրամի նախաձեռնած «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակում գործող մի շարք նախագծերի շուրջ՝ ի նպաստ համայնքային զարգացման: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել էր «Լույս»-ի երիտասարդներին, ովքեր ամռան շրջանում գործունեություն են իրականացրել Հայաստանի եւ Արցախի 5 համայնքներում՝ Ստեփանակերտ, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան եւ Գարգառ: «Լույս»-ի կրթաթոշակառուների թիմն աշխատել է նաեւ Երեւանում՝ իրականացնելով նախագծեր ձեռներեցության, իրավունքի, ճարտարապետության, տրանսպորտի, այլընտրանքային էներգիայի եւ այլ ոլորտներում:

Նախագահ Սարգսյանը հաջողություն մաղթեց «Լույս»-ի կրթաթոշակառուներին՝ հորդորելով նրանց սեփական հաջողությունները պայմանավորել երկրի հաջողություններով եւ գիտակցել սեփական դերակատարությունը երկրի զարգացման գործում:

«Շատ ուրախ եմ այս հանդիպման համար, որովհետեւ այսպիսի հանդիպումները վաղուց արդեն դարձել են ավանդույթ, բայց նրանք չեն դարձել սովորական մի բան եւ ինքնանպատակ չեն: Ուրախ եմ նաեւ նրա համար, որովհետեւ ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետեւ համոզված եմ, որ դա մեր երկրի հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետեւ երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում եւ նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում: Անշուշտ, այն, ինչ-որ ասում եմ, վերացական զգացողության մասին չեմ ասում, եւ կարծում եմ, որ մեր քաղաքականությանը հետեւող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության եւ գիտության զարգացումը»,- ասաց նա:

Նախագահի խոսքով՝ «Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար կենտրոնների ցանցը, որն միանշանակ ընդլայնվելու է, եւ մի շարք այլ կրթական կենտրոնները խոսուն է վկայությունն է այդ երկարաժամկետ քաղաքականության, որի արդյունքները ակնհայտ կդառնան ապագայում:

«Եւ այդ արդյունքներն, իհարկե, շատ դրականորեն ազդելու են մեր երկրի տնտեսության զարգացման եւ մեր ժողովրդի բարեկեցության վրա»,-ասաց Նախագահը՝ ընդգծելով, որ նմանատիպ հաղթանակները ստեղծում են այնպիսի Հայաստան, որի հետ համագործակցելը շատ երկրների համար մի կողմից պատվաբեր է, մյուս կողմից սովորական, քանի որ Հայաստանը գնում է դեպի զարգացած երկրների շարք:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ «Լույս» հիմնադրամում կա ռազմավարական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն եւ գործունեությունը առավելապես կենտրոնացնելու այն մասնագետների պատրաստմանը, որոնց կարիքը կա Հայաստանում: Նա առանձնացրեց հատկապես ծրագրավորողներին եւ ճարտարապետներին:

Հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարասլանյանը նշեց, որ
ընտրել են լավագույն 10 ծրագրերը, որոնք եւ ուսանողները ներկայացրին Նախագահին:

Ծրագրերից մեկը ներկայացրեց Արսեն Վասիլյանը, ով սովորում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի եւ համակարգչային գիտության ֆակուլտետում: Նա նշեց, որ արդեն երրորդ տարին է, որ «Լույս» հիմնադրամը եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը համագործակցում են, եւ համատեղ դասեր են տալիս Հայաստանի տարբեր մարզերում սովորող աշակերտներին: Այս տարի նրանք աշխատանքներ են իրականացրել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

«Ծրագիրը հնարավորություն է տալիս Մասաչուսեթսի ուսանողներին ուղեւորվել աշխարհի վեց երկրներ եւ այնտեղ դպրոցականներին դաս տալ, եւ այդ վեց երկրներից մեկը Հայաստանն է: Առաջին երկու տարիներին միայն Երեւանում էինք դասավանդում, քանի որ մարզերում տեխնիկայի խնդիր կար: Ուրախ եմ, որ այս տարի հնարավորություն ունենք դասավանդելու նաեւ մարզերում: Ունեինք յոթ դաս, որոնցից երեքը դասավանդում էին Մասաչուսեթսի, իսկ մյուս չորսը՝ «Լույս»-ի ուսանողները»,-ասաց Արսեն Վասիլյանը՝ նշելով, որ դասավանդել են մաթեմատիկան համակարգչային գիտության համար, գենետիկա եւ ուղեծրային մեխանիկա, օպերացիոն համակարգեր, տվյալների գիտություն:

«Լույս»-ի ուսանողը հավաստիացրեց, որ բոլոր շատ գոհ են եղել այստեղ ծավալած գործունեությունից, ինչպես նաեւ աշակերտների հետ աշխատանքից:
Հանդիպման ավարտին կրթաթոշակառուների նոր սերնդի ներկայացուցիչներին հանձնվեցին հավաստագրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում