Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Ինչպե՞ս է այսօր Ալիևը շահելու Պուտինի սիրտը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ այսօր երեկոյան Սոչիում սպասվում է Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպումը: Հատկանշական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքեց, թե տարեվերջին պլանավորել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Բանն այն է, որ Մոսկվայում սկզբունքորեն չեն հրաժարվել, այսպես կոչված, «Լավրովի պլանից» կամ այն պայմանավորվածություններից, որ Բաքվի հետ ձեռք էին բերել մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը, բայց այդ ծրագրերի իրականացմանը խոչընդոտում է ոչ միայն ու ոչ այնքան Հայաստանը, որքան ռուս-ադրբեջանական հարաբերություններում այժմ առկա ճգնաժամը: Նաև դա է հիմնական խոչընդոտը, որն այս պահին Ալիևին հետ է պահում Արցախում նոր պատերազմ սանձազերծելու գայթակղությունից. ի տարբերություն 2016-ի ապրիլի` Բաքուն չունի Ռուսաստանի քարտ-բլանշը:

Ըստ ամենայնի, Մոսկվայում որոշել են նախ որոշակիացնել իրենց հարաբերությունները Բաքվի հետ, հետո նոր, ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանությունից ելնելով, աշխատանք տանել Հայաստանի հետ, այսինքն՝ զբաղվել ԼՂ խնդրով:

Պուտին-Ալիև այսօրվա հանդիպումը նման է քննիչի ու մեղադրյալի հանդիպման, որի ժամանակ Ալիևը պետք է տա մի շարք հարցերի պատասխաններ՝ կապված «գազային» հարցում Ռուսաստանի ու Ադրբեջանի անողոք մրցակցության և նաև այն ակնհայտ հակառուսական դեմարշների հետ, որոնց վերջին շրջանում մասնակցել է Ալիևը: Մասնավորապես, Ալիևը վերջերս մասնակցում էր Սաուդյան Արաբիայում Իրանի դեմ «արաբական ՆԱՏՕ-ի» կայացմանը նվիրված միջոցառմանը, որն ակնհայտ հակառուսական դեմարշ էր:

Նույնիսկ կարելի է պնդել, որ ԼՂ խնդիրը Պուտին-Ալիև այսօրվա հանդիպման օրակարգում առաջնային չէ և այդպիսին կդառնա միայն այն դեպքում, եթե Ալիևի բացատրությունները Պուտինին բավարարեն, և բացվի ռուս-ադրբեջանական հարաբերությունների «ռեստարտի» հնարավորություն:

Ինչքանով դա իրատեսական կլինի՝ ցույց կտա այսօրվա հանդիպումը, որի ընթացքում Ալիևն իր շողոքորթությամբ անկասկած կփորձի շահել Պուտինի վստահությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում