Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Ժառանգությունը» կաջակցի ԵՏՄ-ից դուրս գալու Մարուքյանի առաջարկին

Ժառանգությունը» չի կարող իր օրակարգից հեռանալ և շատ լավ է, որ նրանք միացել են «Ժառանգության» օրակարգին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

-Պարոն Մարտիրոսյան, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է ԵՏՄից դուրս գալու օրակարգ ձևավորել: Արդյոք միանում եք այդ օրակարգին՝ հաշվի առնելով, որ «Ժառանգությունը» մշտապես դեմ է հանդես եկել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը:

-Մենք չենք կարող միանալ այդ օրակարգին մի պարզ պատճառով, որովհետև այդ հարցը մեզ մոտ շատ վաղուց եղել է, և շատ լավ կլիներ, որ երբ «Ժառանգությունը» Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո անկախության օրակարգով հանրահավաք հրավիրեց և բաց հարթակ հայտարարեց, որ յուրաքանչյուրը հավասար կողմ է այդ հարթակում, թող իրենք ժամանակին մասնակցեին, և այս օրին չհասնեինք: Մենք երևի թե ավելի շատ քաղաքական փորձ ունենք և գիտենք, թե դա ինչ է նշանակում: Եթե իրենք ցանկություն ունեն նման օրակարգով հանդես գալ խորհրդարանում, մենք միայն կարող ենք ողջունել: Եթե Հայաստանում նման ընթացք լինի, բնականաբար, «Ժառանգությունը» չի կարող իր օրակարգից հեռանալ և շատ լավ է, որ նրանք միացել են «Ժառանգության» օրակարգին, որ այդ պատկերացումն արդեն ունեն:

-Դրանից ավելի կարևոր օրակարգ կա՞ ըստ ձեզ:

-Հայաստանում շատ կարևոր օրակարգեր կան՝ սկսած իշխանափոխությունից, բարեփոխումների սկզբից, վերջացրած նաև ԵՏՄ-ից դուրս գալով: Բայց հիմա եթե այդ հարթակում են, և այդ օրակարգով հնարավոր է ինչ-որ համագործակցություն, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում: Բոլոր այն ուժերը, անհատները, որոնք կողմ կլինեն ԵՏՄ-ից դուրս գալուն, մենք կողջունենք, և եթե նրանց կողմից քայլեր լինեն, մենք կպաշտպանենք, որովհետև դրանք մեր օրակարգի խնդիրներն են: «Ժառանգությունն» էր առաջինը, որ այդ հարցը օրակարգի հարց դարձրեց հենց 2013-ի սեպտեմբերին:

-Շատերը նշում են, որ վերջերս Ռուսաստանում ՀՀ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու առաջարկ անելը ճնշում է Հայաստանի վրա, որի նպատակն է կասեցնել ՀայաստանԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը աշնանը: Արդյոք դուք տեսնում եք նման միտում և ինչպես եք գնահատում Ռուսաստանի Պետդումայի նախագահի կողմից նման առաջարկ հնչեցնելու փաստը:

-Ես որևէ նման միտում չեմ տեսնում, որովհետև Հայաստանը պետք է որոշակի ինքնիշխանություն ունենար, որ այդ կերպ նրան փորձեին կասեցնել: Ակնհայտ է, որ եթե ռուսական կողմը ցանկանա որևէ ձևով արգելել այդ համաձայնագրի ստորագրումը, ընդամենը բանավոր զգուշացումը բավարար կլինի Հայաստանի իշխանությունների համար: Դրա համար չեմ կարծում, որ կոնկրետ ռուսաց լեզուն Հայաստանում պաշտոնական դարձնելու առաջարկն այդ շրջանակում է արվել: Ես կարծում եմ՝ լրիվ այլ գործիքակազմեր էլ կան: Իրենք գիտեն, որ Հայաստանը, ավելի ճիշտ ՀՀ իշխանությունները, իրենց ենթակա են, և ինչ ասում են, ՀՀ իշխանությունները շատ «հնազանդ» կատարում են, և եթե ցանկություն ունենային կասեցնել ԵՄ-ի հետ համաձայնագիրը, պարզապես այդ մասին կզգուշացնեին: Իսկ վերջերս, երբ Ղրիմի հետ կապված քվեարկություն է եղել, միայն Հայաստանն է Ռուսաստանի պես քվեարկել: Նույնիսկ Բելառուսն իր ինքնիշխանությունը ցույց է տվել և իր շահերից ելնելով՝ կողմ է քվեարկել այդ հայտարարությանը, որին դեմ են եղել Ռուսաստանն ու Հայաստանը:

Իսկ Վոլոդինի այդ առաջարկով Ռուսաստանն ուղղակի հերթական ապտակն է տվել Հայաստանին, որովհետև եթե մենք ինքնիշխան պետություն լինեինք, այնտեղ այլ կերպ կպատասխանվեր այդ առաջարկին: Օրինակ՝ կասվեր, որ այդ խնդրի լուծման ավելի լավ տարբերակ կա՝ Ռուսաստանը թող հայերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տա, և որևէ խնդիր չի լինի:

Այնպես որ, եթե ռուսական կողմը թույլ տա, Հայաստանը Եմ-ի հետ համաձայնագիրը կստորագրի: Ակնհայտ է, որ, ցավոք, արդեն երկար ժամանակ է, որ մենք ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկվել ենք՝ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով: ՀՀ իշխանություններն իրենց լեգիտիմությունը վաճառեցին ինքնիշխանության կորստով:

-ԵՏՄն առաջին անգամ արձագանքել է վարորդական իրավունքի վկայականների խնդրին և դիմել Ռուսաստանին, որ հրաժարվի խտրական վերաբերմունքից: Ըստ Ձեզ՝ սա ինչո՞վ է պայմանավորված:

-Բանն այն է, որ ԵՏՄ-ում խոսվում է ոչ միայն միասնական տնտեսական շուկայի մասին, այլև միասնական աշխատաշուկայի մասին: Այսինքն այն, ինչ կատարվել է Ռուսաստանում, չի բխում ԵՏՄ-ի պայմանագրերից: Մյուս կողմից, հասկանալի է, որ ԵՏՄ հասկացությունը Ռուսաստանի շուրջ է կառուցված, դրա համար այն, որ ԵՏՄ-ն նմանատիպ քայլ է կատարել և չի պաշտպանել Ռուսաստանին, իհարկե, լավ է, բայց խոշոր հաշվով, այդ խնդիրները կարող է լուծել միայն Ռուսաստանը:

-Իսկ ԵՏՄից դուրս գալու օրակարգ բերելն այս պահին որքանո՞վ է նպատակահարմար, որքանո՞վ այն կարող է արդյունք ունենալ: Օրինակ նախորդ ԱԺում էլ այդ հարցը բարձրացվեց, բայց այն մնաց հանձնաժողովի քննարկման մակարդակում և ԱԺ օրակարգ չմտավ:

-Ես ցանկացած պահի ճիշտ եմ համարում նման հարցի բարձրացումը, առավել ևս ճիշտ եմ համարում, որ հնարավորություն լինի այդ գործընթացը մինչև վերջ կյանքի կոչել, որովհետև մենք 1994 թվականից Ռուսաստանի հետ, այսպես թե այնպես, ունենք ազատ առևտրի մասին պայմանագիր, և Հայաստանին ինչ-որ միությունների մեջ մտցնելով՝ տնտեսական ու քաղաքական առումներով ձեռքերը կապել պետք չէր: Եթե նմանատիպ նախաձեռնություն լինի օրենսդիր մակարդակով, շատ դրական կհամարեմ՝ անկախ նրանից, թե ինչ ելք կունենա: Ցանկացած նման քաղաքական մոտեցում, թեկուզ ոչ խորհրդարանում, միայն կողջունենք:

-Այսինքն, եթե այս խնդիրն օրակարգ բերվի, դուք կաջակցե՞ք:

Բնականաբար: Մենք միշտ ասել ենք, որ ոչ թե անձերի հետ ենք համագործակցում, այլ համագործակցում ու աջակցում ենք կոնկրետ խնդիրներին և դրանց լուծումներին, եթե կա նույնականացում: Այնպես որ, այդ առումով նորություն չկա:

 

Լուսանկարը՝ civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում