Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոն նոր հաստի՞ք է փնտրում Մխիթարյանի համար

Չեմպիոնների միջազգային գավաթ ֆուտբոլի ոչ պաշտոնական մրցաշարի շրջանակներում այսօր առավոտյան ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում տեղի ունեցավ մանչեսթերյան դերբին, որն ավարտվեց «Յունայթեդի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ԱՄՆ-ում:

Բրիտանական ԶԼՄ-ներն արդեն իսկ գրում են բոլորովին նոր «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որի գլխավոր ֆիգուրներն են «Էվերթոնից» վերջերս տեղափոխված կենտրոնական հարձակվող Ռոբելու Լուկակուն և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ Լուկակուն տպավորիչ և արդյունավետ է գործում հարձակման եզրում: Նախորդ երկու հանդիպումներում Մխիթարյանը երկու գոլ էր խփել, իսկ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Այս մրցավեճում Մոուրինյոն անսպասելիորեն Մխիթարյանին օգտագործեց կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Ավելի ստույգ՝ Մխիթարյանը կատարում էր խաղի դիսպետչերի պարտականությունը: «Յունայթեդի» նոմինալ կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբան խաղաց ենթահարձակվողի դիրքում: Շնորհիվ այս տակտիկական քայլի «Յունայթեդը» նախորդ հանդիպումների համեմատ ավելի արագ էր պաշտպանությունից անցնում հարձակման: Մխիթարյանն օգտագործում էր իր բարձր արագությունը: Մխիթարյանի՝ կենտրոնից կատարած ճեղքման շնորհիվ Մարկուս Ռեշֆորդը հեղինակեց երկրորդ գոլը՝ վճռելով հանդիպման ելքը: Նախորդ երկու հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականի ավագը խաղացել էր հարձակման եզրերում:

«Ամերիկյան շրջագայությունը մեզ համար ուժերը ստուգելու առիթ է: Այսօր պաշտպանությունում և կիսապաշտպանությունում հարկ եմ համարում որոշակի փորձարկումներ կատարել: Իմ ձեռքի տակ կան ֆուտբոլիստներ, ովքեր արդյունավետ կարող են խաղալ տարբեր օղակներում: Նախապատրաստական աշխատանքները հաջող են ընթանում, և գոհ եմ իմ ֆուտբոլիստներից»,- խաղից հետո ասել է Մոուրինյոն:

Նա միևնույն ժամանակ դժգոհություն է հայտնել տրանսֆերային քաղաքականությունից: «Մի քանի խաղով դժվար է կարծիք կազմել Լուկակուի մասին: Այո, մեզ էլի են խաղացողներ պետք, որպեսզի հաջող հանդես գանք թե՛ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և թե՛ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Չեմ ցանկանում, որ նորից ունենանք այն խնդիրները, որոնք ծագեցին նախորդ մրցաշրջանում: Նշեմ նաև, որ կարճ ժամանակահատվածում շատ դժվար է բարձրակարգ ֆուտբոլիստ գտնելը: Ես սովոր եմ վճարել կամ նայել, թե ինչպես են մեծ գումարներ վճարվում հիանալի խաղացողների համար: Բայց հիմա այդպիսի գումարներ վճարվում են նաև պարզապես լավ ֆուտբոլիստների համար: Տարբերություն կա հիանալի և լավ խաղացողների միջև, բայց հիմա այնպես է, որ խելահեղ գումարներ են վճարվում նույնիսկ միջակ կատարողների համար»,- հավելել է պորտուգալացի մասնագետը:

Ինչևէ, կայացած հանդիպումները կրկին անգամ ապացուցում են, որ գալիք մրցաշրջանում Մխիթարյանը լինելու է «Յունայթեդի» առանցքային խաղացողներից մեկը: Մոուրինյոն շարունակում է փորձարկումներ անել՝ մեր ֆուտբոլիստին խաղացնելով տարբեր դիրքերում: Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանին սովորաբար տեսնում էինք եզրերում, երբեմն նաև ենթահարձակվողի դիրքում: Այս անգամ նա խաղաց ավելի խորքից և, կարելի է ասել, բավական հաջող:

Արդյոք Մոուրինյոն խաղային նոր հաստի՞ք է փնտրում Մխիթարյանի համար: Նշենք, որ նոր դիրքում խաղալով՝ մեր ֆուտբոլիստն ունեցավ դարպասը գրավելու հնարավորություններ: Ուշադրություն դարձնենք նաև, որ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում փայլուն գոլից հետո անկյունայինի խաղարկումների ժամանակ Մխիթարյանը այժմ հերթապահում է դարպասապահի հրապարակի մատույցներում:

Կարծում ենք՝ առաջիկա ընկերական հանդիպումներից հետո մոտավոր պատկերացում կկազմենք, թե գալիք մրցաշրջանում խաղային որ դիրքում կխաղա մեր կիսապաշտպանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում