Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Նոր դատավարության անհրաժեշտություն

 

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատավարությունն ընթանում է նույն սցենարով, ինչ «Սասնա ծռերի» երկու գործընթացները: Այսօր էլ դատական նիստերի դահլիճը լքել են փաստաբաններ Արա Զաքարյանն ու Նինա Կարապետյանցը, որովհետև նրանց պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանը և  Ներսես Պողոսյանը հեռացված են դատական նիստերից:

Ընթացող երեք դատավարությունները վերածվել են խեղկատակության, և իշխանություններն առաջին հերթին ու նաև ամբաստանյալները և նրանց պաշտպանները պարտավոր են վերացնել այս վիճակը:

Հատկապես «Սասնա ծռերի» զույգ գործերում դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի վերահսկում վիճակը՝ ակնհայտորեն պրոֆեսիոնալիզմի պակասի, դիլետանտիզմի հետևանքով: Եթե իշխանությունները շահագրգռված են արդարադատության իրականացմամբ, պետք է փոխեն այս դատավորին, սկսեն դատական նոր գործընթաց՝ «Սասնա ծռերի» երկու գործերը մեկ վարույթում միավորելու ճանապարհով: Դա թելադրված է ոչ միայն իրավական մոտիվներով, այլ նաև այն հանգամանքով, որ դատական և քրեակատարողական համակարգերն ակնհայտորեն չեն կարողանում «հատուկ ռեժիմով» սպասարկել երկու դատավարություն:

Փաստաբանները պետք է գնահատեն իրենց մասնագիտությունն ու արժևորեն դատավարական իրենց կարգավիճակը: Նրանք ոչ թե «ծռերի» խոսնակներն են, այլ մասնագետներ, ովքեր պարտավոր են նպաստել արդարադատության կայացմանը: Նույնը վերաբերում է ամբաստանյալներին:

Օրենքը հարգելով պետք է հասնել արդարադատության, ոչ թե աղմուկով և էպոտաժով: Երբ ամբաստանյալը ոտքի է կանգնում, հարգում է դատարանը, ոչ թե կոնկրետ դատավորի, նույն կերպ՝ երկրի օրհներգի նկատմամբ մեր ակնածանքը վերաբերմունք է ոչ թե իշխանության, այլ պետության հանդեպ:

Երբ քաղաքական դրդապատճառներով նախկինում կալանավորված Սասուն Միքայելյանը կամ Ալեքսանդր Արզումանյանը դատարանում ոտքի էին կանգնում, դրանից չէին դադարում ընդդիմադիր լինել: Հակառակը՝ նրանք ստեղծում էին այնպիսի մթնոլորտ, որպեսզի դատավարությունը կարողանան օգտագործել իրենց քաղաքական գաղափարները տարածելու համար:

Երբ մարդն արդար է լինում և ունենում է քաղաքական ասելիք, չի ընկնում ձևականությունների հետևից և իր վարքով նպաստում է արդարադատության իրականացմանը:

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում