«Վոլոդինը տարակուսանք է հայտնել, երբ Արա Բաբլոյանը բարձրացրել է մի հարց, որը նախատեսված չէր: Գոյություն ունի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողով, որը պետք է նախապատրաստի նման քննարկումները, և հանպատրաստից այդպիսի հարց բարձրացնել և մյուս կողմին անհարմար վիճակի մեջ դնել չի կարելի: Եվ Վոլոդինը, իհարկե, ճիշտ էր»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Վոլոդինի հայտարարությանը:
Արա Բաբլոյանը, նրա խոսքով, ընդհանրապես քաղաքական գործիչ չէ. «Ես բազմիցս ասել եմ, որ չի կարելի փորձառություն չունեցող մարդկանց նշանակել բարձր պետական պաշտոնների: Արա Բաբլոյանը դրա համար հայտնվեց անհարմար վիճակում և անհարմար վիճակում դրեց մյուս կողմին»:
Ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու հետ կապված այն, ինչ քննարկվում է Պետդումայում, Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, ուղղակի վիրավորական է հենց ռուսաց լեզվի համար. «Պարզվում է՝ ռուսերենը մրցունակ չէ հետխորհրդային երկրներում, և պետք է ռուսերենին, ինչպես հաշմանդամի, տալ կարգավիճակ»,- ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: