Երեկ աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն այցելել է «Լենտեքս» կարի արտադրամաս, Գյումրու պետական բժշկական քոլեջ ու մի շարք այլ կառույցներ, եղել «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցում, ծանոթացել կատարվող շինարարական աշխատանքներին:
Գործադիրի ղեկավարը «Ցայգ»-ի հետ զրույցում նշել է` հաջորդ այցը Գյումրի օգոստոսին է լինելու: