Եթե Սէֆիլյանը իմ կողքին չէ պաշտպանությունը դառնում է անարդյունավետ: Նման հայտարարությամբ հանդես եկավ Ժիրայր Սէֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Նշենք, որ Սէֆիլյանի գործով դատական նիստի մեկնարկից հետո Արա Զաքարյանը հայտարարեց, քանի որ իր պաշտպանյալը՝ Ժիրայր Սէֆիլյանը, չի կարող մասնակցել դատական նիստին, իրեն այլ բան չի մնում, քան լքել դատարանի դահլիճը:
«Սա քաղաքական հնչեղություն ունեցող գործ է:Առանց պաշտպանյալիս չեմ կարող դատական նիստին մասնակցել, որովհետև նրանից հստակ ցուցում ունեմ»,-նշեց Արա Զաքարյանը:
Պաշտպանի խոսքով՝ սա բեմադրություն է, որի ելքը «գեղեցիկ» ձևով ավարտելն է: Այս պայմաններում ինչպես կարելի է ակնկալել արդար դատաքննություն:
«Սէֆիլյանը շինծու է անցնում այս գործով և սա իշխանության սցենարն է»,-նշեց Զաքարյանը:
Լուսանկարը՝ azatutyun.am-ի