Հյուսիսային Կորեայում տևական երաշտը, որն ամենասաստիկն է 2001 թվականից ի վեր, լուրջ վնաս է հասցրել երկրի գյուղատնտեսությանը։ Միջազգային հանրության կողմից պահանջվում է հրատապ օգնության ցուցաբերում։ Այս մասին ասված է Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության՝ հուլիսի 20-ին հրապարակված զեկույցում, որը պատրաստվել է Եվրահանձնաժողովի հետ համատեղ:
Նրանց գնահատումների համաձայն՝ հացահատիկային մշակաբույսերի գլխավոր մատակարար հանդիսացող շրջաններում տեղումների մակարդակը ցածր է եղել 2001 թվականի ցուցանիշից, երբ հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը կրճատվել էր մինչեւ երկու միլիոն տոննա աննախադեպ մակարդակ: ՖԱՕ-ի եւ ԵՀ-ի տվյալներով՝ տուժել են հիմնական մշակաբույսերը, այդ թվում բրինձը, եգիպտացորենը, կատոֆիլը եւ սոյան:
Այս տարվա առաջին բերքն անցյալ տարվա մակարդակից ցածր է եղել 30 տոկոսով, իսկ դրա հետեւանքով առաջացած պարենի պակասը հանգեցրել է այն բանին, որ բնակչության մեծ մասը սովի է մատնվել՝ փոխանցում է TASS գործակալությունը։