Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պատրաստ ենք քննարկել մեծ ներդրումային ծրագրերի համար հատուկ բարենպաստ ռեժիմները. Սուրեն Կարայանը՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դանիել Մուլլանիին և նրա գլխավորած պատվիրակության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, նախարարության այլ պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Կարայանը ողջունելով հյուրերին՝ նշել է. «Ուրախ եմ հանդիպելու Ձեզ հետ և քննարկելու մեր հետագա համատեղ զարգացմանն ուղղված քայլերը, մենք մեծ ճանապարհ ունենք անցնելու, որովհետև այն ներուժը, որ կա մեր երկրների տնտեսական հարաբերություններում ամբողջովին, իրացված չէ, և մենք հակված ենք, որպեսզի ավելի ինտենսիվ իրար հետ աշխատենք: Մենք շատ շահագրգռված ենք, որպեսզի ամերիկյան ներդրումներ լինեն Հայաստանի Հանրապետությունում, և պատրաստ ենք մեծ ներդրումային ծրագրերի համար քննարկել հատուկ բարենպաստ ռեժիմները»:

Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում շատ ակտիվ քննարկումներ ունենալ հատկապես այն հարցերի շուրջ, որոնցով հետաքրքրված են ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները, և տալ այնպիսի լուծումներ, որ ԱՄՆ բիզնեսի համար ավելի հեշտ լինի մուտքը Հայաստան:

«Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները: Ես և իմ թիմը ժամանել ենք Հայաստան մեր երկրների միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակում դիտարկելու երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման ուղիները, որը երկուստեք շահավետ կլինի մեր տնտեսությունների համար», – նշել է Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի գծով ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Լ. Դանիել Մուլանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի (TIFA) շրջանակներում տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համակարգմամբ աշխատանքային խմբերում ութ ուղղություններով իրականացվող աշխատանքներին և քննարկումներին` առևտուր և ներդրումներ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական հարցեր, մաքսային հարցեր, մտավոր սեփականության իրավունք, բարեփոխումներ աշխատանքի ոլորտում, բնապահպանություն, պետական գնումների ոլորտ և այլն:

Հատկապես կարևորվել է երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը: Նախարարի առաջին տեղակալ Գ.Մելքոնյանը նշել է, որ հարկավոր է ակտիվացնել համագործակցությունը, երկխոսության ապահովման ճանապարհով, հատկապես այն ուղղություններով, որոնք իրենց հետ կբերեն ԱՄՆ բիզնեսի հետ հարաբերությունների ակտիվացման և ավելացրել, որ բիզնեսների միջև կապը TIFA-ի շրջանակներում քննարկվող ամենակարևոր ուղղություններից մեկն է:Նա նաև կարևորել է առաջիկայում համատեղ նիստի անցկացման հնարավորությունը:

Համաձայնագրով հիմնված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհուրդը հայկական կողմից նախագահում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, իսկ ամերիկյան կողմից` ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում