Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կատար, Էմիրություններ, Քուվեյթ. Երևանը զարգացնում է ռազմավարական ուղղությունը դեպի արաբական աշխարհ

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է զարգացնել իր հարաբերությունները Պարսից ծոցի արաբական երկրների հետ՝ չնայած վերջին ամիսներին Կատարի շուրջ առաջացած ճգնաժամին:

Հուլիսի 18-ին պաշտոնական այցով Հայաստանում էր Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանը: Էմիրությունների արտգործնախարարը Երևանում հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Հատկանշական է, որ ամիսներ առաջ Հայաստանի նախագահն էր այցելել Էմիրություններ: Այս տարի տեղի է ունեցել նաև հայ-էմիրաթական գործարար համաժողով:

Ռազմավարական նշանակության ուղղություն

Ի՞նչ կարևորություն ունեն ԱՄԷ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար և ի՞նչ քաղաքականության մեջ են ընդհանրապես տեղավորվում այս երկրի հետ հարաբերությունները:

Այս հարցերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ նշելով, որ Էմիրությունների հետ հարաբերությունները արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի քաղաքականության համատեքստում են: Հայաստանը ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները Պարսից ծոցի տարածաշրջանի հատկապես երեք երկրների՝ Էմիրությունների, Կատարի և Քուվեյթի հետ: Հարաբերություններն առաջին հերթին քաղաքական են, բայց փոխայցելություններից հետո որոշ տեղաշարժեր են լինում նաև տնտեսական հարաբերություններում: Ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող այս երկրները Հայաստանի համար հետաքրքիր են հատկապես արաբական ներդրումների տեսանկյունից: Օրինակ՝ նախագահ Սարգսյանի՝ ԱՄԷ կատարած վերջին այցելության ընթացքում եղել է խոստում՝ Հայաստանում մոտ 100 միլիոն դոլարի չափով ներդրումներ անելու մասին: Էմիրությունների հետ զարգացած են նաև զբոսաշրջային հարաբերությունները:

«Սա ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի այն կարևոր բաղադրիչներից մեկի առարկայացումն է, որն ուղղված է մուսուլմանական և արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացմանը: Կարելի է ասել՝ սա նաև ռազմավարական կարևորության ուղղություն է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ հակամարտությունը և Բաքվի նախաձեռնած այն ուղեգիծը, ըստ որի՝ փորձ է արվում Հայաստանի դեմ կենտրոնացնել իսլամական աշխարհի ջանքերը: Բացի երկկողմ հարաբերությունների զարգացումից, սա նաև Ադրբեջանի այս քաղաքականությունը խափանելուն միտված կարևոր ուղղություն է, որի առարկայացման տարաբնույթ օրինակներին հատկապես վերջերս ավելի հաճախ ենք ականատես լինում»,- մեկնաբանեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Տուրիզմ և ներդրումներ

Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների պարագայում առաջին հերթին պետք է շեշտել քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը: ՀՀ նախագահը վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ (2016 թ. նոյեմբերին և 2017 թ. մարտին) այցելել է Էմիրություններ: Կողմերը ձեռք են բերել բավական լուրջ պայմանավորվածություններ: Մասնավորապես, 2016 թ. նոյեմբերին նախագահի կատարած պաշտոնական այցի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման մասին: Այս տարվա սկզբին ՀՀ կառավարությունը ազատել է ԱՄԷ-ի քաղաքացիներին մուտքի վիզայի պահանջից, ինչը միտված է առաջին հերթին զբոսաշրջության զարգացմանը:

«Բնականաբար, մենք շահագրգռված ենք Արաբական Միացյալ Էմիրություններից ֆինանսական, տնտեսական ներդրումներ ներգրավելու հարցում: Նախագահի վերջին այցի ընթացքում եղել են խոստումներ մոտ 100 միլիոն դոլար ներդրումներ կատարելու մասին: Եղել են նաև այլ պայմանավորվածություններ, որոնք հիմա հավանաբար իրականացման փուլում են»:

Հայաստան-Էմիրություններ հարաբերությունների համատեքստում կարևոր է նաև այս երկրում հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ ու կազմակերպված համայնքի գործոնը, որի մասին խոսել են նաև երկու երկրների արտգործնախարարները: Հայկական համայնքը կարևոր միջոց է թե՛ երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու, թե՛ այս համայնքի հնարավորությունները հօգուտ Հայաստանի շահերի ծառայեցնելու առումով:

Կատարյան ճգնաժամի համատեքստը

Հայաստան-Էմիրություններ հարաբերությունները հետաքրքիր են նաև Կատարի հետ հարաբերությունների և կատարյան ճգնաժամի տեսանկյունից: Այս համատեքստում հարկավոր է նշել, որ կատարյան ճգնաժամի խորապատկերին նկատելիորեն ակտիվացել են նաև հայ-կատարական հարաբերությունները: Կատարի դեմ արաբական մի շարք երկրների դեմարշից օրեր առաջ՝ մայիսի 14-15-ին տեղի էր ունեցել Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Դոհա, իսկ հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցով Կատար էր մեկնել Հայաստանի արտգործնախարարը:

Թե ինչ անդրադարձ է եղել կատարյան ճգնաժամին Հայաստանի և Էմիրությունների վերջին հանդիպման ընթացքում, կարելի է կարդալ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության տողատակերում միայն: Նշվում է, որ նախարարները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ. «Շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանը ներկայացրել է արաբական թերակղզում վերջին զարգացումները և դրանց վերաբերյալ Էմիրությունների մոտեցումները»:

Հայկական կողմի ուղերձները կատարյան ճգնաժամի մասին շատ ավելի հստակ էին Նալբանդյանի և Կատարի արտգործնախարարի հանդիպման մասին տեղեկատվության մեջ: Հայաստանի արտգործնախարարը Դոհայում հայտարարել էր, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ Հայաստանի դիվանագիտական ներկայությունը Կատարում ապահովում է հենց Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը, իսկ ԱՄԷ-ն այն չորս արաբական երկրներից է, որոնք հունիսի 23-ին վերջնագիր էին ներկայացրել Կատարին՝ պահանջելով փակել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան Կատարում և այլն: Լավ լուրն այն է, որ վերջին օրերին որոշ առաջընթաց է գրանցվել վերջնագիր ներկայացրած երկրների և Կատարի բանակցություններում, և այս գործընթացում զգալի դերակատարություն է ունեցել ամերիկյան կողմը: Արաբագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ Կատարին բոյկոտ հայտարարած չորս արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը, թուլացրել են ճնշումը Կատարի նկատմամբ՝ կրճատելով ներկայացված պահանջների թիվը: Եթե առաջին պահանջագիրը 13 կետ ուներ, ապա հիմա նշվում է 6 կետի մասին:

«Ամենայն հավանականությամբ այս գործընթացին նպաստել են Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Ֆրանսիայի արտգործնախարարի միջնորդությամբ նախորդ շաբաթ տեղի ունեցած գործընթացները: Կարծում եմ, որ գործընթացը գնում է դրական հունով: Կողմերի միջև քաղաքական երկխոսության մեծ հավանականություն կա, մանավանդ որ նոր փաստաթղթում չորս երկրները չեն նշել այն հիմնական պահանջները, որոնց նկատմամբ Կատարը նախկինում ուներ լուրջ վերապահումներ և դրանք մեկնաբանում էր որպես ինքնիշխանության խախտում: Նույն «Ալ Ջազիրայի» նկատմամբ այժմ որևէ պահանջ չկա, պարզապես նշվում է, թե ցանկալի կլինի, որ այս հեռուստաալիքը փոխի իր մոտեցումները և այլևս սադրիչ գործունեություն չծավալի: Հիմնական պահանջները վերաբերում են ահաբեկչական և անջատողական որոշ կառույցներին Կատարի աջակցության խնդրին: Կարծես թե հակամարտության պատճառ հանդիսացող թեման ավելի նեղացել է, և բանակցությունների ավելի լայն դաշտ է բացվել: Առկա միտումները թույլ են տալիս կանխատեսելու, որ խնդրի կարգավորումը դրական ընթացք կունենա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում