Կարակասն ընդգրկած համազգային գործադուլը վերածվել է բռնության, ինչի հետևանքով 2 երիտասարդ է զոհվել: Վենեսուելացիները բողոքում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Սահմանադրությունը փոխելու ծրագրերի դեմ: Այս մասին հայտնում է AP-ն:
Գլխավոր դատախազի խոսքով՝ 23-ամյա Անդրես Ուեկատեգին սպանվել է կենտրոնական Կարաբոբո նահանգի Լա Իզաբելիկա բանվորական շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում, իսկ 24-ամյա Ռոնի Էլոյ Թեհերան՝ Կարակասի արվարձանների Լոս Թեքես շրջանում: Դատախազության տվյաներով՝ տուժել է առնվազն 9 մարդ:
Դատախազությունը սպանությունների հանգամանքների վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել: