«Չէին սպասում» հեռուստահաղորդման հերթական թողարկումը՝ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի մասնակցությամբ, աչքի է ընկել հյուրի հումորով։ Դրա մի դրվագն առնչվում է «Ելք» դաշինքի ղեկավարներից, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։
Խոսելով ընդդիմության հանրահավաքների ժամանակ հաճախ նկատվող անձրևային եղանակներից, հեղինակը հարցնում է՝ «Փաստորեն, ձեր մա՞տն է խառն այդ գործին» ու խորհուրդ է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը նախքան ցույց կազմակերպելը կապվի Գագիկ Սուրենյանի հետ: Սուրենյանն էլ կատակում է՝ «Չէ, թող ասի «Ելք» կա, և երկինքը կբացվի»: