Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ֆիզիկական արատի հոգևոր լեգիտիմությունը

Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը, որտեղ տեղի է ունեցել, ըստ էության, սենսացիոն մի իրադարձություն:
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարելիք այցը հետաձգելու մասին: Այդ որոշման հիմք է ընդունվել Վրաստանի հոգևոր իշխանության` Վրաստանի Պատրիարք Իլյա 2-րդի խնդրանքը` իբր արտասահմանում բուժումից հետո վերականգնողական ժամանակաշրջանի անհրաժեշտության համար:
Ի՞նչն է այստեղ խնդիր: Խնդիր է այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան ծրագրված էր դեռևս սեպտեմբերին, սակայն այն տեղի չունեցավ և հետաձգվեց նոյեմբեր, և կրկին վրացական կողմի «խնդրանքով»: Եվ ահա այժմ էլ նոյեմբեր հետաձգված այցն է կրկին հետաձգվում` նույն «խնդրանքի» համաձայն, այս անգամ արդեն անորոշ ժամանակով, քանի որ նոր ժամկետի մասին խոսք չկա: Այլ կերպ ասած, ըստ էության, ստացվում է, որ վրացական կողմը պարզապես թույլ չի տալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցելել Վիրահայոց թեմ:
Բանն այն է, որ Վրաստան նախատեսված այցը միջեկեղեցական և հովվապետական այց էր: Իսկ այժմ ստացվում է, որ միջեկեղեցական կարգավիճակի շնորհիվ Վրաստանի Պատրիարքը պարզապես կարողանում է կառավարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը կամ ավելի ճիշտ կարողանում է խոչընդոտել այդ այցի կայացումը: Իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փաստորեն, երկրորդ անգամ այդ բանը «թույլ» է տալիս Վրաստանի Պատրիարքին: Մինչդեռ հետաձգելու երկու «խնդրանքները» պետք է որ բավարար լինեին, որ Էջմիածինը պարզապես հայտարարեր, որ անկախ ամեն ինչից` Կաթողիկոսը կատարում է իր հովվապետական այցը Վիրահայոց թեմ: Բանն այն է, որ Վիրահայոց թեմում այդ այցը, ըստ էության, կարող է ունենալ բավական մեծ բարոյահոգեբանական նշանակություն, քանի որ հայտնի է Վրաստանում հայկական եկեղեցիների խնդրի շուրջ վեճը, որում, փաստորեն, վիրահայ հոտը մնացել է առանց «հովվի», մնացել է միայնակ, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարծես թե Վրաստանի Պատրիարքի թույլտվությանն է սպասում իր հոտին այցելելու համար: Իսկ այդ թույլտվությունը նույնիսկ եթե երրորդ անգամ արդեն լինի էլ, ապա միևնույն է, երկու անգամ անընդմեջ նման հետաձգումներն արդեն իսկ ապտակ էին Հայ Առաքելական եկեղեցուն: Սակայն այստեղ երևի թե արդեն գործ ունենք առավել խորքային մի խնդրի հետ, որն այդ ամենի պատճառն է:
Խոսքն այն մասին է, որ Հայ Առաքելական եկեղեցին վերջին տարիներին այն աստիճան կախվածության մեջ է հայտնվել աշխարհիկ իշխանություններից, որ կորցրել է որևէ հարցում ինքնուրույն քաղաքականություն վարելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը: Եվ դա նկատելի է ոչ միայն հայաստանյան հասարակության համար, ինչին հասարակությունն ականատես է լինում ներերկրային բազմաթիվ հասարակական, քաղաքացիական խնդիրների հարցում եկեղեցու բացահայտ պրոիշխանական դրսևորումներով, այլ նաև Հայ Առաքելական եկեղեցու արտաքին դրսևորումներով, երբ Ռուսիո Պատրիարքի մի կոչով Հայոց Կաթողիկոսը կարող է վեր կենալ և գնալ Բաքու կամ կարող է Ռուսիո Պատրիարքի մի կոչով միջնորդ հանդիսանալ գերիների փոխանակման հարցում: Իսկ այդ ամենը տեսնում են ոչ միայն հայաստանցիները, մեր եկեղեցու հոտը, որը չնայած այդ ամենին, շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելական հավատի արմատներին, այլ նաև արտասահմանում, մասնավորապես Վրաստանում` լավ հասկանալով, որ Հայ Առաքելական եկեղեցու հետ կարելի է նաև այդպես վարվել: Եվ փաստորեն, վիրահայոց և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության կապը տնօրինում է Վրաստանի Պատրիարքարանը: Սա, ըստ էության, կարելի է ասել, խայտառակ իրողություն է և մեծ բարոյահոգեբանական հարված թե՛ վիրահայությանը, թե՛ հայությանն ընդհանրապես: Սակայն գոնե նման հարվածները նպաստեն մեր բոլորիս սթափվելուն և իրավիճակի, ճահճի ողջ ողբերգականությունն ու խորությունը պատկերացնելուն, որպեսզի բոլորը հասկանան, որ երբ համակարգը արատավոր է դառնում, այն չի սահմանափակվում միայն ֆիզիկական սահմաններով, այլ անցնում է նաև հոգևորին` դրա աղավաղման միջոցով լեգիտիմացնելով ֆիզիկական արատները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում