Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Տնտեսական աճի տեմպը սկսել է դանդաղել. Ինչպես է Կարեն Կարապետյանն ապահովելու Սերժ Սարգսյանի պահանջած զարգացումը

Հայաստանում տնտեսական աճի տեմպերը դանդաղել են: Ամառային ամիսներն ավանդաբար համարվում են աճի ամիսներ, քանի որ այդ ընթացքում գյուղատնտեսական արտադրանքի  ամենաբուռն շրջանն է: Իսկ մեր տնտեսության մեջ գյուղատնտեսությունն այն կարևոր ոլորտն է, որի դրական կամ բացասական զարգացումները միանգամից ազդում են տնտեսության ընդհանուր վիճակագրության վրա, հատկապես այս ամիսներին: Եվ ինչպես հունվար-մայիս ամիսներին, այնպես էլ  հունվար-հունիսին՝ այսինքն 2017թ. առաջին կիսամյակում, այդ ոլորտում անկում է գրանցվել, ինչի արդյունքում էլ հավանաբար տնտեսական ակտիվության ընդհանուր աճն է նվազել:

Եվ այսպես, Ազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում գրանցվել է 6,1 տոկոս տնտեսական ակտիվություն, մինչդեռ նախորդ՝ հինգ ամսվա տվյալներով՝ այն 6,4 տոկոս էր: Իհարկե, տնտեսական աճ կա, բայց  այս ամիս նատելիորեն դանդաղել է: Ինչպես նշեցինք, անկում է գրանցել գյուղատնտեսությունը՝ 1,4 տոկոսով այն դեպքում, երբ հենց հունիսից արտադրված գյուղմթերքը դուրս եկավ ներքին շուկա և արտահանվեց: Ճիշտ է, այդ ոլորտը նախորդ ամսվա համեմատ կտրուկ աճ է գրանցել, բայց դա այնքան մեծ չի եղել, որ նախորդ տարվա համեմատ կարողանար աճի տեմպ ապահովել: Բացասական ցուցանիշներ գրանցած հաջորդ ոլորտը շինարարությունն է, որտեղ ամբողջ 10 տոկոսով անկում է արձանագրվել, ինչն էլ իր հերթին է բացասական ազդեցություն թողել տնտեսական աճի տեմպերի վրա: Թերևս ամենամեծ բացասական ազդեցությունը: Մինչդեռ տարիներ առաջ շինարարությունն իր մինչև 40 տոկոս աճով ՀՀ տնտեսությանը երկնիշ աճ էր ապահովում:

Բայց հանուն արդարության պետք է փաստենք, որ այդ շինարարությունը բոլորովին էլ չէր բխում մեր ազգաբնակչության շահերից, այն պարզապես Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այդ ժամանակվա վարչախմբի համար գերշահույթ ապահովելու նպատակ ուներ: Այդ շենքերում 1 քմ-ը արժեր 2000-4000 դոլար այն դեպքում, երբ մասնագետների վստահեցմամբ՝ ինքնարժեքն ընդամենը 300-400 դոլար էր: Բռնի ուժով տեղահանվեցին Հյուսիսային պողոտայի, Բյուզանդի, Արամի ու Կենտրոնի այլ հատվածների բնակիչները, որոնց տները քանդվեցին, այնպես ինչպես այս օրերին հողին հավասարեցվեց Ֆիրդուսու շուկան, և փոխարենը բարձրահարկ շենքեր կառուցվեցին, որոնք մինչև հիմա դեռևս թերբնակեցված են: Այն ժամանակ անգամ կարծիքներ էին հնչում, թե իշխանությունները պաշտոնյաներին ստիպում էին մեծ տարածքներ գնել այդ շենքերում, որպեսզի իրացնեին իրենց նորակառույցներն ու շահույթ ստանային: Ահա թե ինչու այդ բնակարանները չծառայեցին ՀՀ քաղաքացիների բնակարանային պահանջները բավարարելուն: Այս պատմական ակնարկը ընդամենը համեմատութան համար ներկայացրինք:

Իսկ ինչ վերաբերում է մեր օրերին, ապա շինարարության ու հատկապես բնակարանային շինարարության պահանջ կա: Հատկապես Երևանում: Բայց այդ ոլորտը աճ չի գրանցում, քանի որ ՀՀ գնողունակությունը բավականին ցածր մակարդակի վրա է: Բացի դրանից, յուրաքանչյուր տարի մոտ 40 հազար մարդու հաշվարկով արտագաղթ կա, ինչը նույնպես նվազեցնում է այդ պահանջարկը: Մինչդեռ շինարարությունն այն ոլորտներից է, որի զարգացումը կխթաներ մի շարք ապրանքների արտադրությունը, այն համակարգաստեղծ ոլորտ է, և արժե, որ ՀՀ կառավարությունը ծրագրեր մշակի այդ ոլորտը իրապես զարգացնելու համար և ոչ թե քոչարյանական ժամանակաշրջանի օրինակով արհեստական և բնակության համար ոչ հարմար թաղամասեր կառուցի: Եթե կառավարությունը իսկապես շահագրգիռ է մեր տնտեսության զարգացմամբ, ապա շինարարության անկման այս ցուցանիշը  հակասում է Սերժ Սարգսյանի՝ ընդամենը երկու ամիս առաջ արած այն հայտարարությանը, թե մինչև 2040 թվականը մեր ազգաբնակչությունը պետք է հասնի 4 միլիոնի: Վիճակագրությունն առայժմ հակառակն է արձանագրում:

Եվ ահա այս խոշոր անկումներից հետո վիճվարճությունը 12,4 տոկոս աճ է գրանցել արդյունաբերության ոլորտում: Բայց այս դեպքում էլ նշենք, որ նախորդ՝ հնգամսյա ցուցանիշի համեմատ արդեն կիսամյակում այդ ոլորտի աճը դանդաղել է 2 տոկոսով: 0,9 տոկոսով դանդաղել են նաև արտաքին առևտրի ծավալները: Անկում է գրանցվել թե ներմուծման, թե արտահանման աճի տեմպերում: Եվ սա կրկին գյուղատնտեսական ապրանքների ակտիվ արտահանման շրջանում, որը մեկնարկել է հենց հունիս ամսին: Ընդ որում, հունիսին մայիսի նկատմամբ արտաքին առևտուրն ունեցել է 13,4 տոկոս անկում: Արտահանումը և ներմուծումն էլ՝ համապատասխանաբար 5,1 և 17,5 տոկոս անկում: Նույն կերպ հունիսին մայիս ամսվա նկատմամբ 3,4 տոկոս անկում է ունեցել նաև կիսամյակի կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 12,4 տոկոս աճ գրանցած արդյունաբերության ոլորտը: Սա նշանակում է, որ հունիս ամիսն աճի տեսանկյունից, մեղմ ասած, այնքան էլ բարենպաստ չէ: Արտաքին առևտրի դեպքում պետք է նշենք, որ ներմուծումը շարունակում է գերակա լինել արտահանման նկատմամբ: Եվ 2017թ. առաջին վեց ամիսներին եթե արտահանվել է մոտ 994 մլն դոլարի արտադրանք, ապա ներմուծվել է կրկնակի՝ ավելի քան 1,8 մլն դոլարի ապրանք:

Այս թվային ցուցանիշները և մայիսի նկատմամբ հունիսին գրանցված անկումային միտումները գալիս են վկայելու, որ այս տարի խոստացված չափով տնտեսական աճի ապահովումն այնքան էլ իրատեսական չէ: Եվ եթե ամառային այս ակտիվ ամիսներին են անկումային միտումներ գրանցվում, ապա ինչ կարող է լինել արդեն տարեվերջին, երբ գյուղատնտեսությունը նորից կանգ կառնի: Եվ ինչպիսի ջանք պետք է գործադրի մեր ԱՎԾ-ն, որ կարողանա Ս.Սարգսյանի պահանջած կամ Կարեն Կարապետյանի ու նրա տնտեսական բլոկի պաշտոնյաների խոստացած 6-7 տոկոս աճն ապահովել: Եվ այստեղ ակամա հիշում ես Համաշխարհային բանկի կամ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, որոնք ընդամենը 2,5-2,7 տոկոս աճ են կանխատեսում: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ս.Սարգսյանը Ռ-Էվոլիուցիային տված իր հարցազրույցում, մեկնաբանելով կանխատեսած, բայց չիրականացված տնտեսական աճի մասին հարցը, ասել էր, որ դրա համար էլ վարչապետներ և կառավարություններ են փոխվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում