«Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կազմակերպությունը (CPJ) դատապարտել է Ադրբեջանում ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Լապշինի գործով կայացված դատավճիռը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ալեքսանդր Լապշինը չպետք է բանտում գտնվի նրա համար, որ այցելել է վիճահարույց տարածաշրջան։ Մենք Բաքվի իշխանություններին կոչ ենք անում չվիճարկել լրագրողի բողոքարկումը ու նրան ազատ արձակել առանց որևէ պայմանների»,-հայտնել է Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում CPJ –ի ծրագրերի համակարգող Նինա Օգնյանովան։
Երեկ բլոգեր Լապշինն Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականի վերջին, Մինսկում՝ Ադրբեջանի հարցման համաձայն։