Գյումրիում բնակվող 8-ամյա Գևորգ Հայրապետյանը կարողանում է 6 րոպեում 600 անգամ «21» խաղալ։ Գնդակի՝ փոքրիկ, սակայն տաղանդավոր վարպետը երազում է հայտնի ֆուտբոլիստ դառնալ։ Փոքրիկ Պելեն իր հմտությունները կատարելագործում է տեղի ֆուտբոլային ակադեմիայում։
Ֆուտբոլի հանդեպ սերը չի խանգարում նրան գերազանց սովորել դպրոցում։ Ազատ ժամանակ նա ֆուտբոլ է խաղում հայրիկի հետ, ով արձանագրում է որդու նվաճումները։