Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Շարմազանովը լատվիացի գործընկերներին հորդորեց վերջ տալ երկակի ստանդարտներին և ԼՂ հարցում պաշտպանել ԵՄ դիրքորոշումը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լատվիացի գործընկերներին կոչ է անում վերջ տալ երկակի ստանդարտներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պաշտպանել Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լատվիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած ռազմավարական համագործակցության հռչակագրին՝ Շարմազանովն ընդգծեց. «Տարօրինակ է և զավետալի, որ ԵՄ անդամ երկիրը, որը հանդիսանում է Լատվիան, ռազմավարական հռչակագիր է ստորագրում մի պետության հետ, որը մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակ է մեր տարածաշրջանում, որը մի երկիր է, ով գնում է ավտորիտարիզմի ճանապարհով, որտեղ կառուցվում է սուլթանատ, որտեղ ոչ ավել, ոչ պակաս նախագահն իր տիկնոջը նշանակում է առաջին փոխանախագահ: Սա տարակուսելի է, որովհետև ԵՄ-ն գոնե ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների մարմնավորումն է, և զարմանալի է, որ այդ արժեքները դավանող երկիրը կնքում է նման հռչակագիր ավտորիտար, ոչ ժողովրդավարական պետության հետ»:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ավելի զավեշտալի է Լատվիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունները, ըստ որոնց՝ ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Նախ այդ հայտարարությունը հակասում է ԵՄ-ի պաշտոնական հայտարարությանը: ԵՄ ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա, որտեղ ինքնորոշման իրավունքն ունի շատ լուրջ դերակատարում և այստեղ ինքնորոշման իրավունքի մերժումն անթույլատրելի է»,- շեշտեց Շարմազանովը՝ ավելացնելով. «Ամենակարևորը, որ ցանկանում եմ ասել իմ լատվիացի գործընկերներին. եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը՝ դուք ինչպե՞ս առանձանացաք ԽՍՀՄ-ից: Եթե ինքնորոշման իրավունքը չէր գործում, ապա այդ ինչպե՞ս Լատվիան անկախացավ: Լատվիացիներին կարելի է, իսկ Արցախի ժողովրդին՝ ո՞չ: Ինքնորոշման իրավունքը պետք է գործի և Լատվիայում, և Լիտվայում, և ԵՄ-ում, և առաջին հերթին Արցախում: Մենք պետք է վերջ տանք երկակի ստանդարտներին»:

Որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար՝ Էդուարդ Շարմազանովը իր լատվիացի գործընկերներին հուշեց, որ ինքնորոշման իրավունքը եթե չգործեր, ապա այսօր Լատվիան անկախ չէր լինի: «Դրա համար նրանք պետք է պաշտպանեն ԵՄ պաշտոնական դիրքորոշումը: Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը վերջնական սկզբունք է»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում