Երբ եգիպտացորենի հատիկները տաքանում են մինչև 100 աստիճան, դրանց ներսում հեղուկը վերածվում է գոլորշու, որը ստեղծում է աճող ճնշում: 180 աստիճանի տակ այն հասնում է 10 մթնոլորտային ճնշման, հատիկի արտաքին թաղանթը պայթում է, ու այն բացվում է (պոպկորն՝ բառացի թարգմանաբար նշանակում է «պայթող եգիպտացորեն»):
Նման եզրակացության են հանգել ֆիզիկոսներ Էմանուել Վիրոն՝ Փարիզի Պոլիտեխնիկական դպրոցից, և Ալեքսանդր Պոնոմարենկոն՝ Ագրարային հետազոտությունների ֆրանսիական գործակալությունից, որոնք հետևել են տրաքող պոպկորններին գերարագ տեսախցիկով:
Նայելով տեսանյութը դանդաղեցված ռեժիմով՝ գիտնականները հայտնաբերել են, որ ձայնը առաջանում է միաժամանակ հատիկի թաղանթի պայթյունի հետ:
Գիտնականների հոդվածը հրապարակվել է Journal of the Royal Society Interface ամսագրում: