Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Վլադիմիր Գասպարյանի «ստալինգրադյան» փորձը. վճռորոշ «ճակատամարտին» ընդառաջ

Ոստիկանությունը նախօրեին տեղեկություն է տարածել Վոլգոգրադում Հայաստանի և Ռուսաստանի ոստիկանությունների համատեղ կոլեգիայի նիստի մասին, որը վարել են Ռուսաստանի ՆԳ նախարար Կոլոկոլցևը և Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Տեղեկությունն ըստ էության հետաքրքիր է ոչ թե համատեղ նիստի բովանդակությամբ, այլ Վովա Գասպարյանի այցով ինքնին: Գասպարյանին Վոլգոգրադում ցուցաբերվել է բավականին պատկառելի ընդունելություն, բավականին հագեցած և ներկայացուցչական ծրագրով, ինչպես հնարավոր է դատել տարածված տեսանյութից:

Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է դառնում այն ֆոնին, որ համատեղ կոլեգիայի նիստին ոստիկանապետը Ռուսաստան է մեկնել Երևանում Հայաստանի ոստիկանության կոլեգիայի նիստից հետո, որտեղ արել էր մի շարք ուշագրավ հայտարարություններ՝ ցայտուն քաղաքական ենթատեքստով: Մասնավորաբար, Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ ոստիկանությունը պարտավոր է ավարտել բարեփոխումները մինչեւ 2018 թվականը և ներկայանալ ամբողջապես փոփոխված և փոփոխություններն ավարտած:

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ երբ չեն լուծվում սոցիալական խնդիրները, հասարակությունը վաղ թե ուշ դիմելու է ակտիվ քայլերի, և ոստիկանությանը հորդորել էր տեղերում զբաղվել նաև բնակչության սոցիալական խնդիրները լուծելով կամ դրանք համապատասխան մարմինների առաջ վեր հանելով: Ըստ էության, Գասպարյանը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել «ընդդիմության» գործառույթով, այսինքն իշխանության առաջ վեր հանել բնակչության սոցիալական խնդիրները:

Մի կողմից այս հանգամանքը լիովին հասկանալի է այն տրամաբանությամբ, որ ի վերջո չլուծված խնդիրների պայմաններում ոստիկանությունն է հայտնվում սոցիալական բունտի տարատեսակ դրսևորումների կամ ծայրահեղ այլ քայլերի հանդեպ հասարակական աջակցության սուր կրակագծում, ինչի վառ և ողբերգական վկայությունն էր 2016 թվականի հուլիսը: Եվ այս իմաստով անկասկած է, որ Գասպարյանն ամենաշահագրգռված անձն է, որ բանը չհասնի կրակագծին: Մյուս կողմից նաև ակնհայտ է, որ ի վերջո ոստիկանությունը չի կարող անվերջ փոխարինել իշխանության «սոցիալական» ֆունկցիաները և ըստ այդմ, 2018-ի հանգուցալուծման առումով լինելով քաղաքական շահագրգիռ կողմ, պետք է իր ծանրությունը բերի կշեռքի որևէ նժարի, որտեղ կտեսնի սոցիալական ֆունկցիաների երկարաժամկետ առումով ավելի արդյունավետ կատարում: Մյուս կողմից չի բացառվում նաև, որ հենց այստեղ է, որ Վովա Գասպարյանը չի տեսնում երկարաժամկետ հանգուցալուծում և ըստ այդմ որոշում է իր ձեռքը վերցնել այդ ֆունկցիան, քանի որ երկար ժամամակով դրա «անտերությունը» հղի է բավական բարդություններով առաջին հերթին հենց «կրակագծում» կանգնած ոստիկանության համար, որը փաստորեն միայնակ պատասխանատվություն է կրում իշխանության ամբողջական անարդյունավետության համար, ստիպված լինելով պահել իշխանությունը հանրային ընդվզումից բոլոր հնարավոր և անհնար, թույլատրելի և անթույլատրելի մեթոդներով:

Իսկ հաշվի առնելով այն, որ ի վերջո բոլոր այդ մեթոդների եզրափակումը պետք է լինի քաղաքական, Հայաստանը չունի բառի բուն իմաստով ոստիկանական դիտատուրայի ռեսուրս, Վլադիմիր Գասպարյանն իհարկե տեսնում է նաև այդ ամենի արդյունքում քաղաքական «հանգուցալուծմանը» քաղաքականապես զոհաբերվելու վտանգ՝ իշխանությունը պահելուց հետո: Ահա այս ամբողջ սպեկտրի պայմաններում ուշագրավ է դառնում կոլեգիայի երևանյան նիստի արտառոց հայտարարություններից հետո Ռուսաստանում կոլեգիայի նիստի առիթով բավական բարձր ընդունելության արժանանալը, ընդ որում նաև խորհրդանշական, քանի որ կոլեգիայի նիստը չգիտես ինչու որոշվել է անցկացնել «քաղաք-հերոս» Վոլգոգրադում՝ նախկին Ստալինգրադում, որտեղ տեղի է ունեցել Հայրենական պատերազմի վճռորոշ ճակատամարտը: Ի վերջո Հայաստանի իշխանությունն էլ մոտենում է իր «Ստալինգրադի» ճակատամարտին, և հետաքրքիր է, որ Ռուսաստանն այդ իմաստով Վլադիմիր Գասպարյանի համար կազմակերպել է «հարուստ մշակութային ծրագիր», ինչպես ընդգծել է ոստիկանության հաղորդագրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում