Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

Հայաստանը չի անդամակցել ԵԱՏՄ-ին որևիցե պետության լավություն անելու համար. Շարմազանով

Հայաստանի միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է, և միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը: Սա հստակ է և վերջնական: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությանը,  որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ:

«Մենք մեր կարծիքը հստակ ունենք, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ, ամոթ էլ է դրա մասին քննարկում ծավալելը:  ՀՀ միակ պետական լեզուն հայերենն է, դա սահմանադրական նորմ է և միակ պաշտոնական լեզուն մնալու է հայերենը: Սա հստակ է և վերջնական»,-  ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է վարորդական իրավունքներին, ապա նա նշեց, թե կառավարութան և խորհրդարանական մակարդակում հարցը քննարկվել է: «Ասեմ որ ԵԱՏՄ-ն որպես միություն դիմել է ռուսական կողմին, որպեսզի բացառություն կատարվի նաև հայաստանյան քաղաքացիների համար, բայց որ խնդիրներ բոլոր միություններում էլ կան, սակայն նույնիսկ այդ խնդիրներով հանդերձ ԵԱՏՄ-ն այսօր այլընտրանք չունի: Այն խոսակցությունները, որ պետք է դուրս գանք Միությունից, մեր շահերից չեն բխում, և ի վերջո մենք չենք անդամակցել որևէ  պետության լավություն անելու համար»,-ասաց նա:

Խոսելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԵԱՏմ-ից դուրս գալու առաջարկությունների մասին՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ իր համար նորություն չէ, որ «Ելք»-ից որոշ գործիչներ և կոնկրետ «Լուսավոր Հայաստանն» իր քաղաքական պլատֆորում չեն ողջունում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անադամակցությունը: «Դա իրենց խնդիրն է, և պետք է նշեմ, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը լոկ քաղաքական որոշում չէ, դա ամրագրված է հստակ տնտեսական հաշվարկներով: Երբ մենք որոշում էինք կայացրել՝ հստակ հաշվարկներ ենք արել և դրանք եղել են ի օգուտ Հայաստանի, թե ի՞նչ կշահի գյուղացին, ի՞նչ է շահում դրանից տուրիզմը: Մենք միացել ենք  170 միլիոնանոց շուկային»,- ընդգծեց Շարմազանովը՝ ավելացնելով, որ անդամակցությունից ՀՀ-ի պատրաստի արտադրանքի ծավալների աճ է ապահովվել, զբոսաշրջիկների թիվն է ավելացել ԵԱՏՄ անդամ երկրների շնորհիվ, այդ թվում՝ նաև դեպի Արցախի Հանրապետություն:

«Սա նոր ներդրողներ ներգրավելու շատ լավ ակումբ է, որովհետև մեկ այլ բան է, որ ներդրողը 3 միլիոնանոց շուկայում է, լրիվ այլ բան է, որ ներդրողը 170 մլն շուկայում է: Իհարկե, կան խնդիրներ, իսկ ո՞ր միությունում չկան խնդիրներ՝ ԵՄ-ում չկա՞ն, ՆԱՏO-ում չկա՞ն»,- հարց ուղղեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցության օգտին միայն ՀՀԿ-ն չէ քվեարկել: «Սա եզակի հարցերից է, որ խորհրդարանական մեծամասնությունն է կողմ քվեարկել, ընդ որում՝ նաև ընդդիմադիր պատգամավորներից: ԵԱՏՄ-ից դուրս գալու կոչեր անողները գյուղացիներին հարցրե՞լ են, քաղաքացիներին հարցրե՞լ են, թե ինչքան վնասներ են նրանք կրելու: Գազի գինը մի քանի անգամ նվազել է»,- ասաց նա:

Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական, արտաքին քաղաքական, ներկուսակցական հարցեր, ամփոփել  աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում