Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

«Դրան մորթեք, սատկացրեք»․ «Նորատուսցի Ալիկը» «Չարբախցի Գեղամին» հորդորե՞լ է հաշվեհարդար տեսնել «Լիա» գեղեցկության սրահում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ պետք է մեկնարկեր 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանությունների գործով առաջին դատական նիստը, սակայն քրեական աշխարհում մականուններով հայտնի ամբաստանյալներին՝ Պետրոս Իսրայելյանին՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանին՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, կալանավայրից դատարան չէին բերել:

Նախագահող դատավորը ներկայացրեց ոստիկանության պարզաբանումը, թե աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ հնարավոր չի եղել դատարանում ապահովել ամբաստանյալների ներկայությունը:

Բանն այն է, որ կալանավորներին դատարաններ ուղեկցող ոստիկանների գերակշիռ մասը այսօր զբաղված էր «Սասնա Ծռեր-2»-ի՝ 18 ամբաստանյալ ունեցող գործով: Բազմիցս մտահոգություն է հնչել, որ «Սասնա Ծռերի» դատական նիստերի օրերին մյուս դատարաններում կալանավորական շատ դատական նիստեր պարզապես չեն կայանում: Առաջիկայում սրա հետևանքով դատարաններում քննվող գործերի կուտակում կարող է առաջանալ, կարող է խախտվել մարդկանց՝ ողջամիտ ժամկետում դատական  քննության սահմանադրական իրավունքը…

Այս աղմկոտ գործով ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են: Բացի վերը հիշատակված մականունավորներից՝ ամբաստանյալի կարգավիճակ ունի նաև Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները ծանր մեղադրանքներ են:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի  38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝   ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Պետրոս Իսրայելյանի՝ «Չարբախցի Գեղամի» շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր պաշտպանյալը մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ պաշտպանի՝ առաջադրված մեղադրանքը ակնհայտ անհիմն է, քրեական գործում չկա որևէ ապացույց, որը կհիմնավորեր Պետրոս Իսրայելյանի առնչությունը տեղի ունեցած հանցագործությանը:

Փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, որ Պետրոս Իսայելյանի ու Մուշեղյանի միջև թշնամություն չի եղել: Որևէ փաստական տվյալով չի հիմնավորվել, որ Իսրայելյանի մոտ հանկարծակի ծագել է Մուշեղյանին կյանքից զրկելու դիտավորություն, և նա այդ դիտավորությունն ի կատար է ածել:

Փաստաբանը նշեց նաև, որ կատարվածի հիմքում ֆինանսական տարաձայնություններ չեն եղել, իր պաշտպանյալը որևէ ֆինանսական խնդիր Մուշեղ Մուշեղյանի հետ չի ունեցել, գեղեցկության սրահում ֆինանսական տարաձայնության պարզաբանման համար չեն հավաքվել, և հավաքը Պետրոս Իսրայելյանի կողմից չի կազմակերպվել:

Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», ևս մեղսագրված արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նրա շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես կարծում է, որ իր պաշտպանյալին մեղսագրված արարքը հիմնավորող ապացույցներ գործով ձեռք չեն բերվել:

Երեմ Սարգսյանն ասաց. «Մեղադրանքն ուղղակի աբսուրդ է… Որակումներն ուռճացված են, հնչեղություն ունեցող գործերով ծանր որակումներ են տրվում… Մեղադրանքի առումով նախաքննությունը թերի է…»:

Այս գործով առաջիկա դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում