Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

Ներքին կոնֆլիկտ կա, բայց Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը կարող են պայմանավորվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը:

– Վադիմ, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վերջին զարգացումների մասին: Մասնավորապես, ինչպե՞ս ընկալեցիք Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վոլոդինի այն հայտարարությունը, թե հարկավոր է «պաշտոնական կարգավիճակ» տալ ռուսաց լեզվին Հայաստանում:

– Այստեղ երկու հանգամանք կա: Մի կողմից՝ իհարկե, հնարավոր չէ դա չընկալել որպես քաղաքական անեկդոտ, բավական անհաջող անեկդոտ, մյուս կողմից՝ խնդիրն այն է, որ Ռուսաստանն ունի հիմքեր՝ ենթադրելու, թե ինքը կարող է այդ անեկդոտների մակարդակով շփվել հետխորհրդային աշխարհի հետ, որովհետև Ղրղըզստանն, օրինակ, ստիպված էր համաձայնել: Չեմ կարծում, թե պարոն Վոլոդինը մեծ տարբերություն է տեսնում Հայաստանի և Ղրղըզստանի միջև, բայց ենթադրում եմ, որ այնուամենայնիվ Մոսկվայում կռահում էին, որ Հայաստանը չի համաձայնի այդ առաջարկին: Հավանաբար այս հարցն ինչ-որ լուծում կստանա կուլիսների ետևում, բայց ակնհայտ է, որ մոսկովյան էլիտայի մի մասի համար բացահայտում էր այն, որ Հայաստանի իշխանությունը չի կարող այսօր համաձայնել դրան:

– Կարծում եք՝ հաշվարկն այնպիսին էր, որ հայկական կողմը կհամաձայնի՞, թե՞ սրանով փորձ էր արվում լուծել այլ հարցեր:

– Ոչ, կարծում եմ, որ պարզապես աշխատել է բյուրոկրատական մեքենան: Մոտեցումը բոլորին բավական ունիվերսալ է, իսկ այս հարցի մասին ոչ ոք վերլուծաբաններին որևէ բան չի հարցրել: Կարծում եմ՝ չեն հարցրել նույնիսկ այն փորձագետներին, որոնք շատ լավ գիտեն Հայաստանը: Եթե այս փորձագետներին հարցնեին, ապա նրանք որոշ ճշգրտումներ կմտցնեին Ռուսաստանի մոտեցման մեջ, բայց աշխատեց ունիվերսալ գաղափարական մոտեցումը, իսկ գաղափարական մակարդակը Մոսկվայում այսօր, ցավոք, այդպիսին է:

– Ո՞ր տարբերակն է ավելի հավանական: Սա Ռուսաստանի հերթական ճնշո՞ւմն է Հայաստանի վրա, բարձրաստիճան պաշտոնյայի ոչ այնքան գրագետ պահվա՞ծք, թե՞ Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների սովորական դրսևորում:

– Կայսերապաշտական նկրտումների մասին բոլորը գիտեն: Նույնիսկ իմաստ չկա դրանք քննարկելու: Կարծում եմ, որ առաջին հերթին սա բյուրոկրատական ոճ է, որովհետև չարժե սրան ավելի լուրջ վերաբերվել, քան Ռուսաստանի կրթության նախարարության այն հայտարարությանը, որ կիրիլիցան պետք է դարձնել նախկին խորհրդային բոլոր երկրներում օգտագործվող տառատեսակը: Սա այդ «հանճարեղ» մտքի, հետխորհրդային տարածքները հավաքելու միտման շարունակությունն է: Սա չափազանց պարզունակ և կացնային մոտեցում է, բայց եկեք չմոռանանք, որ մեզ մոտ էլ 2018 թվականին կարևոր իրադարձություններ են սպասվում, Ռուսաստանի կառավարությունը ևս պիտի փորձի լուծել իր ներքաղաքական խնդիրները:

– Այսինքն՝ այդ հայտարարություններն արվում են «ներքին սպառման» համա՞ր:

– Իհարկե, «ներքին սպառման» համար, և իհարկե ռուսաստանցի ընտրողին հաճելի կլիներ իմանալ, որ կրկին բոլորը խոսում են ռուսերեն, Ռուսաստանը կրկին աշխարհի կենտրոնն է՝ թեկուզ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, բայց դա չի ստացվի՝ ինչպես չստացվեցին շատ այլ բաներ, բայց միայն փորձելու համար մեր ընտրողը շատ բան է ներել:

– Այնուամենայնիվ, այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը նախկին խորհրդային պետությունների նկատմամբ: Սա ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է ԱՄՆ նախագահի հետ վերջին բանակցություններին: Միգուցե Ռուսաստանն այդ բանակցություններից եզրակացրել է, որ ամերիկացիները ճանաչե՞լ են Ռուսաստանի գերիշխող դերակատարությունը այս տարածաշրջանում:

– Կարծում եմ՝ չարժե գերագնահատել ինչպես Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի անձն ու նշանակությունը, այնպես էլ հավատը նրա հետ Մոսկվայի անխախտելի բարեկամության հանդեպ: Մոսկվայում դա շատ սթափ են գնահատել, պարզապես ծրագիրը չիրականացավ: Բայց սա Մոսկվայի առաջին ծրագիրը չէ, որ ձախողվում է: Սարսափելի բան չկա: Ուստի կարծում եմ, որ Մոսկվայի ակտիվությունը հետխորհրդային տարածաշրջանում բացատրվում է ամբողջ աշխարհի հետ հարաբերությունների ճգնաժամով, և սա շատ բնական արձագանք է: Ռուսաստանին հարկավոր են հենակետեր, իսկ որտե՞ղ փնտրել այդ հենակետերը, եթե ոչ հետխորհրդային տարածաշրջանում, այն տարածքներում, որոնք այսպես կամ այնպես կախված են Ռուսաստանից, և եթե կախված չեն տնտեսապես, ապա կարելի է գոնե այդ երկրները ներկայացնել որպես Ռուսաստանի քաղաքական ազդեցության գոտի, ինչը ևս չի համապատասխանում իրականությանը, բայց չէ՞ որ Եվրասիական միության միֆը ստացվեց:

– Ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների Խորհրդի նիստում քննարկվելու է ԱՊՀ կամ ՀԱՊԿ որոշ երկրներից Սիրիա խաղաղապահ զորքեր ուղարկելու հարցը, բայց նիստի արդյունքներով արված պաշտոնական հայտարարություններում դրա մասին որևէ բան նշված չէր: Կարծում եք՝ այդ հարցը քննարկվե՞լ է:

Կարծում եմ, որ այդ հարցը բարձրացվել է նիստի ընթացքում: Չեմ կարծում, թե այն լրջորեն քննարկվել է, որովհետև նույնիսկ ՀԱՊԿ-ի շրջանակներում չեմ տեսնում Ռուսաստանի այնպիսի դաշնակիցներ, որոնք կհամաձայնեն հանուն Ռուսաստանի իրենց զորքերն ուղարկել Սիրիա, և վստահ չեմ, որ այս իրավիճակում Մոսկվան մեծ հույսեր ուներ, որ գործընկեր պետությունները կհամաձայնեն իր առաջարկին:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանը բարձրացնում այդ հարցը:

– Որովհետև Ռուսաստանը օբյեկտիվորեն ուզում է հանդես գալ ոչ միայն Ռուսաստանի անունից, այլև ուզում է լինել ռեգիոնալ առաջնորդ, նա մշտապես փորձում է առաջ քաշել ինչ-որ պարիտետային գաղափարներ՝ ՀԱՊԿ-ՆԱՏՕ, ԵԱՏՄ-Եվրամիություն և այլն, ուզում է քաշային նույն կատեգորիայում լինել նրանց հետ, ովքեր իրենց քաշային կատեգորիայում մոնոպոլիստ են: Ռուսաստանը փորձում է ներկայացնել Արևմուտքի այդ մենաշնորհային դիրքերը որպես միֆ: Երկրի ներսում դա հաջողվում է, մասամբ հաջողվում է նաև հետխորհրդային երկրներում: Սա է խնդիրը:

– Եկեք փորձենք քննարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա խոսքերը հայ-ռուսական հարաբերությունների, ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականության և Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման մասին:

Ռուս-հայկական հարաբերություններն արդեն մի քանի տարի է, ինչ որոշակի ստեղծագործական մոտեցում են պահանջում Սերժ Սարգսյանից, որովհետև դիսկուրսը հայկական էլիտայի շրջանում արդեն այդքան պարզ ու միանշանակ չէ, որքան նախկինում էր, և հարկավոր է մի բան անել սրա հետ: Այս միտումը կա նաև Հանրապետական կուսակցության ներսում: Սա արդեն այն ավանդական գաղափարական մոտեցումը չէ, որ կար ժամանակին: Սերժ Սարգսյանն այսպիսի արտահայտություն արեց, թե առայժմ լուրջ հետևանքներ չեն եղել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքից, երբ լինի, այն ժամանակ էլ կխոսենք: Կարծում եմ, որ սա շատ հատկանշական նախադասություն է, որովհետև նախագահը և իշխանության բոլոր ներկայացուցիչները, ովքեր այդպիսի բան են ասում, ակամայից խոստովանում են, որ իրենք պարզապես ուզում են ժամանակ ձգել, ապրել այս հարացույցի, այս դիսկուրսի մեջ, որովհետև Հայաստանի ղեկավարությունն այսօր չի կարող որևէ բան փոխել, չի կարող կտրուկ շարժումներ անել արտաքին քաղաքականության մեջ:

– Չի կարող, որովհետև դա վտանգավոր է առաջին հերթին սեփական իշխանությա՞ն համար:

– Սերժ Սարգսյանի համար դա շատ վտանգավոր է, որովհետև նախագահի կյանքում եղել է 2008 թվականի «ֆուտբոլային դիվանագիտությունը», եղել է 2013 թվականի մեկնումը Մոսկվա՝ կիևյան «Մայդանից» առաջ, և այս գայթակղություններից նախագահը կփորձի ամեն կերպ խուսափել իր քաղաքական կյանքի մնացյալ տարիներին, բայց նախ՝ նա պիտի փորձի ապրել իր դարը և դա անել առանց ցնցումների, ապրել այն ոճով, որին նա հետևել է բոլոր այս տարիների ընթացքում: Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը կարողանում է հաջողությամբ դուրս գալ ճգնաժամերից: Դա վերաբերում է նույնիսկ նախորդ տարվա հուլիսյան ճգնաժամին: Որքան էլ ծայրահեղ ու կոշտ թվան գործադրված միջոցները, այնուամենայնիվ այն հանգուցալուծվեց ճկուն ձևով, որովհետև այդ ճգնաժամը կարող էր վերաճել շատ ավելի վտանգավոր մի գործընթացի, բայց Հայաստանում ձևավորված քաղաքական միջավայրի հենց այդ ոճը թույլ տվեց լուծել նաև այս խնդիրը: Այս իմաստով Սարգսյանը կուզենար ապրել քաղաքական որոշակի ժամանակաշրջան, չգիտեմ՝ կոնկրետ որքան ժամանակ:
– Դուք կարծում եք, որ այնուամենայնիվ նա կպահպանի՞ ղեկավար դիրքը իշխանության մեջ 2018թ. հետո:

– Ես դժվարանում եմ ասել, որովհետև ես կողքից եմ նայում այս ամենին, բայց ինձ թվում է, որ երկրի ներսում նա իրեն հավասար մրցակից չունի: Նա կարող է մնալ և ծրագրել իրավիճակն այնպես, ինչպես ինքը կուզի: Նա չունի իրեն հավասար հակառակորդներ, բայց կան կոնֆլիկտի պոտենցիալ հնարավորություններ նրանց հետ, ովքեր կարող են ստանալ Մոսկվայի աջակցությունը: Սա կարող է դժվարություն ստեղծել Սերժ Սարգսյանի համար, իսկ մնացած ներքին խնդիրները կարելի է լուծել:

– Իսկ ի՞նչ կասեք Կարեն Կարապետյանի գործոնի մասին: Չէ՞ որ նա համարվում է «Մոսկվայից ուղարկված մարդ»:

– Այո, բայց ինձ թվում է, որ և՛ Կարեն Կարապետյանը, և՛ Սերժ Սարգսյանը կարող են պայմանավորվել, համաձայնության գալ այն հնարավոր կոնֆլիկտի շուրջ, որի մասին նշեցի: Այդ կոնֆլիկտը կա, ներքին կոնֆլիկտ, անշուշտ, կա, բայց Հայաստանի ներկայիս իշխանությունը առաջին տարին չէ, որ ապրում է ներքին կոնֆլիկտի պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում