Հհաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը տևական դադարից հետո կրկին վերադարձել է Հանրային հեռուստաընկերություն:
Նոր եթերաշրջանում դերասանը վարելու է «Սիրո բանաձև» հաղորդաշարը, որի շրջանակներում հյուրընկալվելու են սիրված ու ճանաչված արտիստները:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Խաչատրյանը հեռուստաեթերից հեռացավ իր հայտնի «վրիպակից հետո»: «Երկու աստղ» հաղորդման ժամանակ Ֆելիքս Խաչատրյանը փորձել էր բացատրել, որ շուտով բեմում կհայտնվի Պույ-պույ մկնիկը եւ դա իրեն հատուկ հեգնանքով էր արել. «Մենք ունենք մի մուկ, հանրապետությունում մի շատ մեծ մուկ կա, որին բոլորը ճանաչում են»,- սկզբում պատահաբար ասել էր Ֆելիքսը, բայց հետո կարծես զգալով, որ հեռուստադիտողը կարող է մտածել, թե ինքը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նկատի ունի, ժպտալով լրացրել էր իր խոսքը։ Ու մինչ Շուշան Պետրոսյանը կօգներ խոսքը փոխել, Ֆելիքս Խաչատրյանը հայտարարել է. «Դիմավորեք Պույ-պույ մկնիկին»։ Հենց այդ հաղորդումից անմիջապես հետո էլ, ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, «Հ1»-ի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նրան զգուշացրել էր, թե շատ տնավարի է վարում «Երկու աստղը», ինչի արդյունքում վեճ է առաջացել նրանց միջեւ։ Իսկ դրանց հետո արդեն «Երկու աստղը» Ֆելիքս Խաչատրյանը չէր վարում։