Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ Միավորված կոլեգիայի աշխատանքը

ՀՀ ոստիկանության պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ է գնահատել Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում հուլիսի 18-ին տեղի ունեցած՝ ՌԴ ներքին գործերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստի աշխատանքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որի հաղորդագորւթյան մեջ նշված է. «Օդանավակայանում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանը դիմավորեց Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը:

Հայկական պատվիրակության անդամները, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, նախ այցելեցին Սուրբ Գեւորգ հայ առաքելական եկեղեցի եւ հանդիպում ունեցան Վոլգոգրադի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հաջորդիվ պատվիրակությունը հյուրընկալողների ուղեկցությամբ եղավ Կազանյան կաթողիկե տաճարում:
Միավորված կոլեգիայի նիստը նախագահում էին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը:

Մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ եւ երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի վարչությունների ղեկավարներ:

Նիստը ողջույնի խոսքով բացեց Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը:

Բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Ռուսաստանի ՆԳ նախարարության եւ Վոլգոգրադի մարզի ղեկավարությանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության տասնամյակների սերտ համագործակցությունը Միավորված կոլեգիայի կազմավորումից հետո վերածվել է ամենօրյա, տքնաջան ու հետեւողական համատեղ աշխատանքի:

Վլադիմիր Գասպարյանը կազմակերպված հանցավորության հակազդման գործում կարեւորեց երկու գերատեսչությունների տեղեկատվական փոխգործակցությունը հանցագործությունների բացահայտման ու քննության, երկու երկրների տարածքում անձանց, տրանսպորտի միջոցների, զենք-զինամթերքի հետախուզման ոլորտում: Նա հույս հայտնեց, որ օրակարգի հարցերի քննարկման ընթացքում մանրամասն անդրադարձ կարվի կոնկրետ առաջարկներին, կմշակվեն արդյունավետ համագործակցության կառուցողական միջոցներ՝ ուղղված հանցավորության հակազդման մոտեցումների եւ տեղեկատվության փոխանակման միջոցների արդիականացմանը:

Հանցավորության դեմ պայքարում ՌԴ ՆԳ նախարարության եւ ՀՀ ոստիկանության համագործակցության օրակարգային հարցը ներկայացրին ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Վիկտոր Գոլովանովը եւ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետի տեղակալ Վարդան Հովսեփյանը:

Երկու գերատեսչությունների միջեւ օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՌԴ ՆԳՆ օպերատիվ-հետախուզական տեղեկատվության վարչության պետ Վիտալի Շուլիկան եւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Զաքարյանը:
Իր խոսքում Վլադիմիր Գասպարյանն արդյունավետ գնահատեց Միավորված կոլեգիայի աշխատանքը եւ առանձնացրեց հատկապես թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման ոլորտում փոխգործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ համոզմունք հայտնելով, որ դա հնարավորություն կտա ի հայտ բերել ոլորտի խնդիրները եւ համատեղ միջոցառումներ մշակել թմրասպառնալիքների հակազդման ուղղությամբ:

Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ ու ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր:

Ռուս գործընկերները մշակութային-ճանաչողական մեծ ծրագիր էին պատրաստել: Հայ իրավապահներն այցելեցին Ստալինգրադի ճակատամարտի թանգարան: «Մամաեւ կուրգան» հուշահամալիրի Փառքի սրահում, ուր նաեւ Ստալինգրադի ճակատամարտի մասնակից հազարավոր մեր հայրենակիցների անուններն են հավերժացել, ծաղկեպսակներ խոնարհեցին զոհվածների հիշատակին: Իսկ հանդիպումները ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայում ոչ միայն պաշտոնական-աշխատանքային էին, այլեւ հարազատ կրթօջախ վերադառնալու հուզիչ հնարավորություն. այս ակադեմիան է գերազանցությամբ ավարտել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Հայ պատվիրակները շրջեցին ակադեմիայի տարածքում, ծանոթացան ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին, եղան թանգարանում, անվանական ծառ տնկեցին հյուրերի ծառուղում:
Հագեցած օրն ամփոփվեց ՀՀ ոստիկանության պատվիրակության պատվին ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ:

Հուլիսի 19-ին հայկական պատվիրակությունը վերադարձավ Երեւան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում