«Ամբողջ գործընթացը հակաժողովրդավարական և հակասահմանադրական էր: Եվ նախորդ, և գործող Սահմանադրությամբ նույն անձին չի թույլատրվում երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Հետևաբար այն գործընթացը, որը գնաց, ամբողջովին անօրինական էր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով երեկ Արցախի խորհրդարանում կայացած քվեարկությանը և Բակո Սահակյանի ընտրությանը:
Խանումյանի խոսքով Արցախում տեղի են ունենում իշխանության և ռեսուրսների կենտրոնացում: «Բակո Սահակյանը, իր մերձավոր շրջապատը, ռեսուրսները կենտրանացնում են մեկ տեղում, որը հանգեցնում է իշխանության հետագա շարունակությանը: Սա բնորոշ է բռնապետական ռեժիմներին: Իսկ դա, բնականաբար, հարվածում է Արցախի ժողովրդավարությանը»,-ասաց Խանումյանը:
Նրա խոսքով՝ անցած տարի ապրիլյան դեպքերը ապացուցեցին, որ Բակո Սահակյանը չպետք է պաշտոնավարի, քանի որ դեռ մի քանի տարի առաջ էր զգուշացվում, որ սահմանը պետք է ամրացնել, իսկ նա ոչ մի քայլ չձեռնարկեց: «Նման նախագահին պետք է ասել հաջողություն, թող գնա և այլ գործով զբաղվի, քանի որ մարդը ձախողել է անվտանգության և պաշտպանության կարևորագույն ուղղությունները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: