Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մեկ օրում հայտնաբերվել է 9 հետախուզվող

Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել 1988 թ. ծնված Կիմ Գ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ավանի բաժանմունքի ծառայողները հուլիսի 19-ին, ժամը 18.35-ին, Ավանի Քուչակ թաղամասի թիվ 16/2 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ռոբերտ Ն.-ին, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

Հուլիսի 19-ին, ժամը 7.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ «Մոսկվա-Երեւան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Էդվարդ Ջ.-ն, որը 2016թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի (խարդախության փորձ) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցաառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Էդուարդ Շ.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Հուլիսի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի եւ անձնագրային խմբի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սիմոն Թ.-ին, որը հետախուզվում էր ՌԴ Սախայի Հանրապետության ՆԳՆ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264`1 հոդվածի /ճանապարհատրասպորտային միջոցների երթեւեկության կանոնները խախտելը/ մեղադրանքով:

Հուլիսի 19-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վետերանների հետ համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Էդիկ Խ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին եւ 1.1 կետերի մեղադրանքով:

Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 19-ին, ժամը 17.10-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Նվեր Հ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 26-ից ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 260 հոդվածի (ապօրինի ծառահատում) 3-րդ մասի մեղադրանքով:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 10.10-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը ապրիլի 11-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 18.40-ին, Սեւքար գյուղի իրենց տան բակից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Աննա Հ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի, 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում