Բաքվում իրանցի զբոսաշրջիկի հագուստը բողոքի ալիք է բարձրացրել՝ հայտնում է minval.az կայքը։ Միջադեպը տեղի է ունեցել 28 Mall առևտրի կենտրոնում, որտեղ իրանցին շրջել է «Հայաստան» գրությամբ վերնաշապիկով:
Առևտրի կենտրոնի այցելուների բողոքից հետո տեղի անվտանգության ծառայության աշխատակիցները ստիպել են իրանցուն փոխել վերնաշապիկը: