Wednesday, 24 04 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են

Ներկայիս փաստարկները սպառվել են, Մոսկվան անցնում է պատմական մանիպուլյացիաների

Լևոն Տեր-Պետրոսյանը Ելցինից մրցանակ է ուզել Արցախի պատերազմում հաղթանակի շնորհիվ Ադրբեջանն ԱՊՀ կազմ վերադարձնելու համար՝ Երևանում պատմություն է հիշեցրել ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Միհրանյանը եկել է Երևան, ասուլիս է տալիս, խոսում Ղարաբաղյան կարգավորման մասին և պատմություն հիշեցնում:

Ըստ երևույթին առաջացել են ինչ-ինչ անհրաժեշտություններ կա՛մ նրա համար, կա՛մ նրա գործուղումը կազմակերպողների: Բոլոր դեպքերում Ադրբեջանին ԱՊՀ վերադարձնելու հիշեցումն իսկապես հետաքրքրական է: Պատմական իրադարձությունների վերլուծությունը մի կողմից՝ անշնորհակալ, իսկ մյուս կողմից՝ որոշակիորեն անհամեստ գործ է՝ հաշվի առնելով այն, որ հետին թվով, իհարկե, միշտ էլ հեշտ է խելացի ձևանալ: Եվ առավել ևս, երբ այդ օրերի իրադարձությունների կենդանի վկաները այսօր կան, ապրում են, որոնք գիտեն ամենանուրբ մանրամասներ: Այդ պարագայում անկասկած բավական հավակնոտ է ներկայումս դատողություններ անել անցյալի պատմությունների հիման վրա, քանի որ իրականություններն ու խնդիրները բոլորովին տարբեր են:

Մինչդեռ քաղաքագետ Միհրանյանը փորձում է հենց դա էլ անել՝ ասելով, որ Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանը պահել եվրասիական տիրույթում, և անցյալի պատմությունը հիշելով՝ Միհրանյանն ըստ երևույթին ակնարկում է, որ Հայաստանի համար իրականում դա վատ չէ, երբ Ադրբեջանը պահվում է Ռուսաստանի տիրույթում, քանի որ դա գործնականում արտացոլվում է ռազմական հաղթանակներով:

Մոսկվան գտնվում է Ադրբեջանի հանդեպ իր ռազմավարական գործընկերային և Հայաստանի հանդեպ հակադաշնակցային քաղաքականությունն արդարացնելու, հիմնավորելու բավականին բարդ խնդրի առաջ, և այն, որ արդեն հղումներ են արվում պատմությանը, ոչ վաղ անցյալին, վկայում է, որ ներկայիս մեջ Ռուսաստանն այլևս չունի որևէ հիմնավորում: Մինչդեռ իրականում, մեղմ ասած, միարժեք չէ, թե արդյո՞ք Հայաստանն իր հաղթանակով է Ադրբեջանին բերել ԱՊՀ, թե՞ Հայաստանի ռազմական հաղթանակի ամբողջացումն է կասեցվել այն պատճառով, որ Ադրբեջանը եկել է ԱՊՀ: Կրկնենք, որ պատմական իրողությունների վերաբերյալ միարժեք պնդումներն ու եզրակացությունները անհամեստ և անշնորհակալ իրողություն են, պետք է լինել չափազանց զգույշ և առավել ևս հարգալից այդ պատմության դեռևս կենդանի բազմաթիվ վկաների հանդեպ:

Բայց դա էլ հենց նշանակում է, որ ներկայումս վարվող հակադաշնակցային քաղաքականությունը, ադրբեջանական ագրեսիան միլիարդավոր դոլարների մահաբեր սպառազինությամբ սնելու անբարո քաղաքականությունը անթույլատրելի է արդարացնել անցյալին, պատմությանն արվող հղում-հիմնավորումներով՝ ուղղակի, թե անուղղակի փաստարկ դարձնելով դրանք:

Ադրբեջանին եվրասիական տիրույթում Ռուսաստանն ունի պահելու մեկ տարբերակ՝ Հայաստանի շահի հաշվին: Հայաստանը բացարձակապես չի կարող մրցանակ ակնկալել Ռուսաստանից, Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանին հանձնվող ռուսական մրցանակը, եթե շարունակվի ներկայիս թե՛ քաղաքական, թե՛ քարոզչական այն մանիպուլյացիան, որ տարբեր փորձագիտական հյուրախաղերով կազմակերպվում են Հայաստանի հանրությանը համոզելու համար, որ Ադրբեջանի հետ մահաբեր բիզնեսի մեջ չկա որևէ սարսափելի բան, և ավելին՝ Հայաստանը կարող է ակնկալել դրանից իր շահաբաժինը:

Հայաստանի շահաբաժինը այդ մահաբեր բիզնեսից կարող է լինել լոկ փլատակի տեսքով:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում