Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

«Ձեռքներդ հեռո՛ւ թե՛ Արցախից, թե՛ Կիպրոսից». Ինչպես պիտի պատասխաներ հայկական կողմը Թուրքիային

«Ձեռքներդ հեռո՛ւ քաշեք ինչպես Արցախից, այնպես էլ Կիպրոսից»: Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի կարծիքով՝ պաշտոնական Երևանը այսպես պիտի պատասխանի Արցախյան խնդրի մասին Թուրքիայի հայտարարություններին:

Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերջին հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ և ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պատասխանը թուրք նախարարին:

Չավուշօղլուն կոչ էր արել դուրս բերել հայկական զինված ուժերը Ղարաբաղից, ինչին ի պատասխան՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը աջակցող պետությունը անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Շարմազանովը նաև ավելացրել էր, որ «անհեթեթ կոչեր անելու փոխարեն՝ ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»:

Որքան էլ արդարացի համարենք Ազգային ժողովի փոխխոսնակի դժգոհությունը Արցախի հարցում Թուրքիայի կողմնակալությունից, այնուամենայնիվ ճի՞շտ է ընդհանրապես նույն հարթության վրա դնել Արցախի և Կիպրոսի խնդիրները:

Պատասխանելով հարցին՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն ասաց, որ արտաքնապես այս երկու հիմնահարցերը ունեն նմանություն, բայց խորքային իմաստով լուրջ տարբերություն կա: Հայերը պատմականորեն կապված են Արցախի տարածքի հետ, իսկ Կիպրոսը հույների հայրենիքն է, ոչ թե թուրքերի: Թուրքերն այստեղ եկվոր են և ինքնորոշվելու իրավունք չունեն:

«Արցախը անընդմեջ, հազարավոր տարիների ընթացքում եղել է հայկական քաղաքակրթական և մշակութային ներկայության տարածք, իսկ հյուսիսային Կիպրոսը հիմք չունի ինքնավար լինելու Կիպրոսի տարածքում: Թուրքերը ներխուժել, տեղավորվել են Կիպրոսի տարածք և թուրքական զինուժի օգնությամբ մնում են այնտեղ: Սրանք իրարից տարբեր խնդիրներ են: Արցախը հայ ժողովրդի համար հայրենիք է, Կիպրոսը որպես հայրենիք հույն ժողովրդինն է: Նույն ձևով ադրբեջանցիներն էին եկվոր Արցախում: Կիպրոսը ի՞նչ հայրենիք է թուրքերի համար: Ի՞նչ գործ ունեն թուրքերը Կիպրոսում, և ի՞նչ գործ ունեն թուրքերը Արցախում:

Որպեսզի դա ասվի, ժողովուրդները պիտի ունենան հազարավոր տարիների մշակութային անընդմեջ ներկայության փաստարկ, ինչը հայկական և հունական կողմն ունեն, իսկ թուրքական կողմը չունի և չի էլ կարող ունենալ: Մենք չենք խոսում այս հարցերի մասին, բայց սա շատ ընկալելի է Արևմուտքում: Կիպրոսում թուրքական համայնքը ինքնորոշվելու որևէ իրավունք չունի: Կիպրոսի թուրքական հատվածը օկուպացիոն գոտի է, իսկ Արցախը ազատագրված տարածք է: Խիստ հակադիր են»,- նշեց Լևոն Շիրինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում