Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Չորս տարուց Հայաստանին սպառնում է դեֆոլտ. ո՞վ է պատասխանատուն

Ընդհանուր առմամբ համաձայն ենք այն տեսակետի հետ, որ Սերժ Սարգսյանի ծրագրերն ավելի շատ միտված են ոչ թե անցումային 2018-ին, այլ 2022-ին, երբ խորհրդարանական նոր ընտրություններով միս ու արյուն կստանա նոր իշխանությունը: Այս վարկածի օգտին են խոսում նաև տնտեսական ցուցանիշները, մանավանդ այն հանգամանքը, որ 2021թ.-ին երկրին սպառնում է իրական դեֆոլտ:

Տնտեսագետների կանխատեսումներով՝ 2021 թվականի դրությամբ, երբ արդեն մոտենում է եվրոբոնդերի սպասարկման ժամանակահատվածը, մենք կարող ենք կանգնել խնդիրների առաջ: Մեր տնտեսական աճի տեմպերը թույլ չեն տալու տվյալ ժամանակահատվածի համար սպասարկել մեր պարտքի մոտ 1 միլիարդ դոլարի հասնող տվյալ տարվա բեռը:

Այս տխուր իրականության ֆոնին 2018-ին վարչապետության ստանձնումը դառնում է կանխատեսելի քաղաքական ֆիասկո այդ պաշտոնին հավակնող գործչի համար:

Շատ հավանական է, որ հաջորդ տարի Սերժ Սարգսյանը «մեծահոգաբար պարտվի» ներհամակարգային պայքարում՝ վարչապետությունը զիջելով Կարեն Կարապետյանին, որի պաշտոնավարումն առաջին դեմքի կարգավիճակում ավելի է խորացնելու համակարգի ճգնաժամը, որովհետև քրեաօլիգարխիկ համաձայնությունը, կոնսենսուսը ձևավորված է Սերժ Սարգսյանի անձի շուրջ:

Սրան գումարվելու է երկրում անխուսափելիորեն խորացող սոցիալական լարվածությունը, որովհետև եթե նույնիսկ իրականություն դառնա կառավարության հնգամյա ծրագրի հիմքում դրված 5%-անոց տարեկան աճը, դա շատ չնչին ցուցանիշ է, որպեսզի նպաստի հասարակության բարեկեցությանը: Ասվածին պետք է գումարել համակարգաստեղծ արատները՝ մենաշնորհներն ու կոռուպցիան, որոնք բացառելու են երկարաժամկետ և զարգացման ռեսուրս ունեցող ներդրումները Հայաստանում:

Սերժ Սարգսյանից բացի՝ 2018-ին ով էլ զբաղեցնի վարչապետի պաշտոնը, խուլ հակադրության մեջ է լինելու խորհրդարանական այսօրվա մեծամասնության հետ:

Այս ամենը կանխատեսվող դեֆոլտի ֆոնին 2020-2021թթ. երկրում ստեղծելու է ֆորս-մաժորային իրավիճակ: Սա հենց այն վիճակն ու ժամանակաշրջանն են, որ թույլ կտան Սերժ Սարգսյանին զբաղեցնել վարչապետի պաշտոնը ու նախապատրաստել 2022-ի ընտրություններն ու ձևավորել նոր իշխանություն:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում