Ռուսաստանը ծրագրում է մինչև 2017 թվականի վերջ Իրաքին մեծ քանակությամբ Т-90С/СК տանկեր մատակարարել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինի հայտարարությունը:
Տանկերի հստակ քանակը և պայմանագրի գումարի չափը չի նշվում, սակայն ավելի վաղ հայտարարվել էր, որ առաջին խմբաքանակը բաղկացած կլինի 73 մարտական մեքենայից:
Т-90С-ն իրենից ներկայացնում է Т-90 տանկերի արտահանման տարբերակը: