«Երեկ առավոտյան եկան մեզ ասեցին՝ բաց տեղերը հավաքեք, մտեք փակ տեղեր՝ մինչև տեսնենք, թե ինչ ա լինում: Երկու ժամ անց գողեգող՝ ամենավերջին սրիկայի պես, մտան, քանդելով դուրս եկան»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին կառավարության շենքի մոտ հավաքված՝ Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժումից զայրացած քաղաքացիները:
Նրանց խոսքով՝ այսօր առավոտյան եկել են աշխատանքի ու տեսել, թե ինչ վիճակ է այնտեղ: «Երկու օր ա՝ անգործ, անբան, ես էսօր գնամ ի՞նչ պատասխանեմ երեխաներիս: 90 տոկոսը վարկերի տակ ա»,- ասաց նրանցից մեկը:
Նրանք հայտնեցին, որ իրենց խնդրանքին՝ սպասել գոնե մինչև սեպտեմբեր, իբր համաձայնել էին, և այժմ իրենք վարչապետից են պատասխան պահանջում:
Մանրամասները՝ տեսանյութում: