Thursday, 18 04 2024
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև

ԵԱՏՄ երկրները համաձայնեցնում են գազի, նավթի գնագոյացման ընդհանուր կարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նավթի, գազի, նավթամթերքի ընդհանուր շուկա ստեղծելու ծրագրի մի շարք կետերի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր կոնսենսուս: Մասնավորապես, միասնական ընկալում կա այն մասին, որ գազի շուկայական գինը որոշվի ԵԱՏՄ անդամ երկրների միջև կնքվելիք ուղիղ պայմանագրերով կամ բորսային աճուրդի ընթացքում, եթե բացակայում են գնային կարգավորումները:

«Մենք կցանկանայիք մաքսիմալ արագացնել փաստաթղթերի ուղղությամբ նախատեսված աշխատանքը, որը հանձնարարվել է ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից: Փաստացի փաստաթղթերի փաթեթը երկու նախագծերով պետք է պատրաստ լինի այս տարվա աշնանը»,- նշել է նախարար Ադամկուլ Ժունուսովը:

Ինչպես հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցը, ծրագրերի նախագծերը քննարկվել են բավական ակտիվ, բայց մի քանի հարցերի շուրջ դեռ անհրաժեշտ է փնտրել ընդհանուր դիրքորոշումներ: «Խնդրում եմ ելնել նրանից, որ մեզ համար կարևոր է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար գտնել էներգառեսուրսների ընդհանուր շուկա, այլ ոչ թե առանձին վերցրած միության անդամ պետության համար»,-ընդգծել է նա:

Խորհրդակցության մասնակիցները համաձայնության են եկել գազի բորսային աճուրդի իրականացման կարգավիճակի և ձևաչափի շուրջ, որը կգործի մինչ ԵԱՏՄ ընդհանուր շուկայում գազի առևտրի կանոնների ուժի մեջ մտնելը:

Ընդհանուր շուկայի գործարկման ժամանակ նախատեսվում է մշակել գնագոյացման մեթոդոլոգիա` կապված գազի, նավթի և նավթամթերքի տեղափոխման ծառայությունների հետ: Կմշակվեն նաև մեխանիզմներ կանխելու ընդհանուր շուկայում ձեռք բերված գազի վերավաճառքի հնարավորությունները երրորդ երկրին:

ԵԱՏՄ-ի գազի ընդհանուր շուկայի գործարկումը պետք է բերի շուկայի մասնակիցների թվի ավելացման, ինչպես նաև նպաստի մեծածախ գների կրճատմանը տարբեր կատեգորիայի սպառողների համար: Նավթային ոլորտում նախագծի հաջողությամբ գործարկման դեպքում կապահովվի նավթի, նավթամթերքի ազատ մատակարարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում