ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որպես բանակի (ցամաքային զորքերի) նախարարի պաշտոնի թեկնածու է առաջադրել Մարկ Էսպերին՝ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական հսկայի՝ Raytheon ընկերության նախկին փոխնախագահին: Այս մասին հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Թրամփն արդեն այս պաշտոնում առաջարկել էր ամերիկացի միլիարդատեր-ներդրող Վինսենթ Վիոլային, ինչպես նաև Թենեսիի նահանգի Սենատի անդամ Մարկ Գրինին:
Առաջինն իր թեկնածությունը հանել է իր մասնավոր և պետական շահերի պոտենցիալ բախման հնարավորության պատճառով, իսկ երկրորդը՝ սեռական փոքրամասնությունների, իսլամի և էվոլյուցիայի տեսության թեմայով արտահայտությունների առնչությամբ իր վրա հարձակումների ֆոնին: