Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Որոշ փաստաբաններ իրենց կեղտոտ քայլերով անիմաստ ձգձգում են դատավարությունը. Արկադի Բարսեղյան

Անցած տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հորը՝ Արկադի Բարսեղյանին, ընդհանուր առմամբ գոհացնում է դատավարության ընթացքը: Նրա խոսքով՝ խոչընդոտներ չկան, որ ամեն ինչ գնա դեպի գործի բացահայտում, սակայն նրան զայրացնում են որոշ փաստաբանների կողմից դատական նիստերը անհարկի հետաձգելու դեպքերը:

«Վկաների ցուցմունքներից, դատավարության ընթաքից գոհ եմ: Դատարանում հրապարակվում են նաև վկաների նախաքննական ցուցմունքները, և պարզ է դառնում, թե նախաքննության ընթացքում նրանք ինչ են ասել: Բայց դատերն են ձգձգվում: Հաջորդ նիստը կայանալու է օգոստոսի 28-ին: Նախ՝ արանքում մեռելոց է, հետո ամբողջ օգոստոս ամիսը դատարանն ու փաստաբանները արձակուրդ են: Դատարանը արդեն նախօրոք հայտարարել է, որ օգոստոս ամսին նիստեր չեն լինելու: Սա հերիք չի, փաստաբաններից մի քանիսը անհարկի ձգձգում են նիստերը: Աշխատանքի տեղից զանգում հարցնում են՝ նիստ լինելու է, թե ոչ, նոր բարեհաճում են դատարան: Կամ՝ 12:55-ին զանգահարում է դատարան և տեղեկացնում, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին: Բայց ի՞նչ է՝ նիստից 5 րոպե առա՞ջ էր իմացել, որ վատառողջ է: Բայց երբ գնում ես նիստին, տեսնում ես, որ նրանց կողմից ոչ մեկը չի եկել: Այսինքն՝ պայմանավորվել են նախապես, որ չեն գալու:

Փաստաբանների կողմից նման կեղտոտ քայլերի պատճառով նիստերը անիմաստ հետաձգվում են: Բայց պնդում եմ, որ դատարանի կողմից ոչ մի խոչընդոտ չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ երբեմն դատարանն ինքն է քայլեր ձեռնարկում, որ նիստերը չհետաձգվեն: Սեփական նախաձեռնությամբ ավտոմեքենա է ուղարկում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որ ապահովեն վկաների ներկայությունը: «Վկաները գալիս են, նորմալ ցուցմունք են տալիս, որը զայրույթ է առաջացնում ամբաստանյալների, նրանց փաստաբանների ու հարազատների մոտ: Ես ուշադիր հետևում եմ նրանց հայացքներին»,-ասաց Բարսեղյանը:

Հայկազ Բարսեղյանի խոսքով՝ վատն այն է, որ երբեմն լրագրողների կողմից սկանդալային վերնագրերի պատճառով իրականությունը աղավաղվում է՝ ինչպես եղել է նախորդ նիստին, երբ վկայություն է տվել Հայկազ Բարսեղյանի ընկեր Արշակ Մարտիրոսյանը: Նա պատմել է, որ ավտոբուսում ընդհարում է եղել Մարտիրոսյանի հետ: Հայկազը նրանից բացատրություն է պահանջել, Արշակն ասել է, որ վաղը կասի: Երեկոյան Հայկազը գնացել է Արշակի սենյակ՝ խոսելու նրա հետ, Արշակը նորից հրաժարվել է՝ ասելով՝ թող մնա վաղը կխոսենք: Հայկազն էլ ասել է, որ վաղը 90 տոկոսով ինստիտուտում չի լինելու, դրա համար պահանջել է այդ օրը խոսել:

«Այս փաստը լրատվամիջոցների կողմից լուսաբանվեց այնպես, թե Հայկազը նախապես իմացել է, որ ինստիտուտում չի լինելու, որոշել է գնալ, բայց Արշակ Մարտիրոսյանն էլ դատարանում ասաց, որ Հայկազն այդպես է ասել, որ այդ օրը խոսեն ու ամեն ինչ պարզաբանեն: Բայց հիմա փորձում են ներկայացնել, թե Հայկազը նախապես պլաններ է ունեցել, որ դուրս գա ինստիտուտի տարածքից: Բայց ես պնդում եմ, որ սա նախապես մշակված պլան է, որով փորձ է արվում ներկայացնել կամ հաստատել, որ Հայկազը ինքնասպան է եղել: Բայց դա սուտ է, սարքած բան է:

Հայկազի սպանությունը ամբողջությամբ նախապատրաստված է եղել, որի հետևում կանգնած է մի հասուն մարդ: Հենց նա է պլանավորել, որ կարող են սպանել Հայկազին ու ներկայացնել որպես ինքնասպանություն»,- ասաց Բարսեղյանը:

Սպանված կուրսանտի հայրը նշեց, որ անկախ ամեն տեսակի բարդությունից, ձգձգումից, խոչընդոտից՝ ինքը իր կյանքի նպատակն է դարձրել հասնել արդարադատության, հասնել նրան, որ իր որդուն սպանածները հայտնվեն անազատության մեջ ու կրեն իրենց պատասխանատվույթունը:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա ծառայակիցները` կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին, ժամը 02:00-03:00-ի սահմաններում, զորամասի ննջարանում առանձին դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել՝ իբր ինքնասպան է եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում