Չինացի թեթև աթլետ Չժան Փեյմենը վազքի արագությամբ գերազանցել է ընթացքի մեջ գտնվող Guizhou JL-9 ուսումնառազմական ինքնաթիռին: Մրցավազքն անցկացվել է 100 մետր հեռավորությամբ տարածության վրա: Այս մասին հայտնում է CCTV-ն։
Տարածության մեծ մասը վազորդն ու կործանիչը ընթացել են նույն արագությամբ, սակայն եզրագծին մոտ վազորդին հաջողվել է առաջ անցնել:
Նշենք, որ 2013 թվականին Չժանը 100 մետրանոց վազքի համար ռեկորդ էր սահմանել՝ անցնելով տարածությունը 10 վայրկյանում։