Friday, 29 03 2024
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել

Հայաստանի ամոթը. ԱԺ պատգամավորներն ընդդեմ Արցախի

Մենք արդեն անդրադարձել ենք հուլիսի 9-16-ը Մինսկում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևին: Ընդունված փաստաթղթում Ռուսաստանին կոչ էր արվում չեղարկել Ղրիմը բռնակցելու որոշումը և դուրս հանել օկուպացիոն ուժերը թերակղզուց: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ 91 անդամ, դեմ՝ 15: Դեմ քվեարկողների թվում են եղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ռուսաստանի և Հայաստանի պատվիրակությունները, ինչպես նաև բելառուսցի երկու պատգամավոր:

Սակայն պարզվում է, որ սա այս պատմության ամենաամոթալի դրվագը չէ, որովհետև ընդունված հռչակագրում երկու կետ կա Արցախի հակամարտության վերաբերյալ, որոնցից 11-րդն ակնհայտ հակահայկական բովանդակություն ունի: Դրանում հավասարության նշան է դրվում Արցախի հակամարտության և Դոնբասի միջև՝ Արցախյան հակամարտությանը տալով ուկրաինական կոնտեքստ:

Մեր պատվիրակության անդամները փոխանակ զբաղվեին փաստաթղթի հակահայկական ձևակերպումները փոխելու գործով, ինքնամոռաց տրվել են ռուսական շահերի պաշտպանությանը: Այսօր միջազգային ցանկացած հարթակում Ռուսաստանի հետ նույնացող ազգային պատվիրակությունը հայտնվում է մեկուսացման մեջ, նրա առաջարկները դառնում են մյուսների համար անընդունելի ու մերժելի: Չի էլ բացառվում, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժել են, որովհետև նրան համարել են ռուսականի կցորդ:

Եթե միջազգային ևս մեկ-երկու հեղինակավոր հարթակում Ղարաբաղի խնդիրը նույնացվի Դոնբասի ռուսական անջատողականության հետ, ապա ղարաբաղյան իրավաքաղաքական համատեքստն ամբողջովին կձևախեղվի` հզոր հաղթաթուղթ դառնալով Ադրբեջանի ձեռքին: Առավել ցավալին այն է, որ այս հռչակագիրը ընդունվել է ԵԱՀԿ ԽՎ-ում, որովհետև հենց ԵԱՀԿ-ն է զբաղվում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով:

ԵԱՀԿ ԽՎ-ում նման հռչակագրի ընդունումը ոչ միայն մեր պատվիրակության, խորհրդարանական դիվանագիտության, այլև ամբողջ արտաքին քաղաքականության ձախողումն է, ամոթը: Սակայն այդ ամոթը մենք «վաստակել» ենք տարիների ընթացքում՝ ռուսական դիվանագիտության ստվերը դառնալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում