Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆինիքս քաղաքի հիվանդանոցին։
Բուժհաստատությունում նշել են, որ Մաքքեյնն ու նրա ընտանիքը ներկա պահին ուսումնասիրում են հիվանդության բուժման բոլոր հնարավոր տարբերակները։
Թարախակույտը հայտնաբերվել է վիրահատությունից հետո, որի ժամանակ հեռացրել են սենատորի ձախ աչքի արյան թանձրուկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել։