Հաշմանդամներն արգելափակել են բրիտանական Համայնքների պալատի շենքի մուտքը՝ նպաստների չափի նվազեցման պատճառով: Այս մասին հայտնում է Sky News-ը։
Ցուցարարները բանակցություններ են պահանջում խորհրդարանի անդամների հետ, ինչպես նաև պահանջում հրաժարվել սոցիալական ապահովման ոլորտում տնտեսելու քաղաքականությունից։
«Քանի դեռ մենք արդարություն չունենք, դուք խաղաղություն չեք ունենա». այսպիսի կարգախոս են նրանք հասցեագրել վարչապետ Թերեզա Մեյին։