Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԵՄ-ին կործանում և անհետացում է սպասվում, եթե Բրյուսելը չփոխի իր վերաբերմունքը Իսրայելի հանդեպ:
«Այնքան էլ լավ չեմ արտահայտվում, ոմանց դա կցնցի, սակայն ճշմարտությունը մնում է ճշմարտություն և՛ Եվրոպայի անվտանգության , և՛ դրա տնտեսության ապագայի հարցում»,- ասել է Նեթանյահուն՝ ելույթ ունենալով Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի և Լեհաստանի վարչապետների հետ Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ:
Նեթանյահուն նրանց կոչ է արել փակել սահմանները Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից եկող ներգաղթյալների համար:
Նեթանյահուին վրդովեցրել է նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն շարունակ քաղաքական պայմաններ է առաջադրում Իսրայելին: